Երևանում կանցկացվի «Ընդհանուր լեզու գտնել» կարգախոսով նախագիծը

Երևանում կանցկացվի «Ընդհանուր լեզու գտնել» կարգախոսով նախագիծը։ Այն տեղի կունենա հոկտեմբերի 25-26-ը։
 
«Ընդհանուր լեզու գտնել» նախագիծն իրականացնում գերմանական High Art Bureau ընկերությունը՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։
 
Փառատոնի շրջանակում  հոկտեմբերի 26-ին Երևանի Փոքր թատրոնում կկայանա ներկայացման պրեմիերա, որը ստեղծել են 30 երիտասարդներ Վրաստանից, Ուկրաինայից, Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից և Ռուսաստանից: 10 օրվա ընթացքում նրանք աշխատել են միջազգային պարուսույցների և երաժիշտների հետ՝ գտնելու ընդհանուր լեզու, որը գերազանցում է մշակույթի, ծագման, լեզվի, սեռի և հաշմանդամության տարբերությունները:
 
Կատարողների միջազգային թիմում են Ուփսալայի կրկեսի տնօրեն Լարիսա Աֆանասևան, Dobranoch խմբի երաժիշտ Իլյա Գինդինը, Drum Theatre նվագախմբի հիմնադիր Դենիս Վեդմեցկին, դուդուկահար Արտակ Խաչատրյանը, մուլտի ինստրումենտալիստ և կոմպոզիտոր Դիմիտրի Լեկվեիշվիլին, պարուսույց և մոդել Ալիկա Պաեսկեն, պարուհի, Ժամանակակից խորեոգրաֆիայի լաբորատորիայի հիմնադիր Հասմիկ Թանգյանը։ 
 
Բացի այդ, կանցկացվի «Դեպի հավասարություն. մշակույթը և կրթությունը երկխոսության մեջ» քննարկման նախագիծ, որը նպատակ ունի հաղթահարել հասանելիության մարտահրավերները Հայաստանի մշակութային և կրթական ոլորտներում՝ երկխոսության և Գերմանիայի և Հայաստանի փորձագետների միջև փորձի փոխանակման միջոցով:
 
Այն կկայանա հոկտեմբերի 25-ին։ Թեման է՝ մշակույթի և կրթության մեջ մատչելիությունը և ներառականությունը։ Միջոցառմանը մասնակիցները կծանոթանան Գերմանիայի լավագույն փորձի օրինակներին, կմասնակցեն հայտնի փորձագետների հետ քննարկումներին և լուծումներ կմշակեն իրենց կազմակերպության համար:
Քննարկումը կվարեն փորձագետներ դոկտոր Քրիստիանե Շրյուբերսը, որը թանգարանային ոլորտի փորձագետ է և մշակութային հաստատություններում և թանգարաններում ներառման և մատչելիության հարցերով խորհրդատու է, և դոկտոր Քեյթ Բրեհմենը՝ համադրող և արվեստի մանկավարժ:
 
Ամբողջ միջոցառումը թարգմանվելու է հայերեն։ Այս ծրագիրն իրականացվում է Հայաստանում Գերմանիայի դեսպանատան և Երևանի Գյոթե կենտրոնի աջակցությամբ։