28 120 անձ՝ ժամը 20:00 դրությամբ

Սեպտեմբերի 26-ին ժամը 20:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 28 120 անձ։
 
Սեպտեմբերի 26-ին ժամը 20:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 28 120 անձ: Նրանցից 20 800-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 7 320-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: 
 
Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, Կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով: Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է: 
 
3 253 մարդ ապահովվել է կացարանով, որից Սյունիք՝ 1 305, Վայոց Ձոր՝ 700, Գեղարքունիք՝ 833, Տավուշ՝ 268, Արմավիր՝ 147 անձ: