Հոգեհանգստյան կարգ՝ Վարդապետի ծննդյան առիթով
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին՝ Կոմիտասի ծննդյան օրը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը անվանի մտավորականների, արվեստագետների հետ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն, հարգանքի տուրք մատուցել և ծաղիկներ խոնարհել վարդապետի շիրիմին: Կոմիտասի ծննդյան 154-ամյակի առիթով կատարվել հոգեհանգստյան կարգ:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, խոսելով Կոմիտասի ստեղծագործական ժառանգության և կերպարի մասին, ընդգծել է, որ Կոմիտաս վարդապետը հայ ազգի գենետիկ կոդի մարմնացումն է, հայության հավաքական ուժի, ապրելու և արարելու խորհուրդն ու անկոտրում կամքի առհավատչյան:
Վարդապետի 154-ամյակի առթիվ հնչեցվել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի զանգը: