Փոփոխություններ ՀՄԳ միությունում

Նոր խմբագրությամբ կանոնադրության համաձայն Կազմակերպության խորհուրդը վերանվանվել է Վարչություն, իսկ վարչության անդամների թիվը ավելացել է երկուսով՝ դառնալով 11 հոգի։
Նոր Կանոնադրությամբ սահմանվել է ընդունող հանձնաժողով, որը և առաջնային օղակ է հանդիսանալու անդամության հարցով դիմող անձանց համար։ Հենց Ընդունող հանձնաժողովի եզրակացության հիման վրա է Կազմակերպության վարչությունը համապատասխան որոշում կայացնելու։
Սահմանվել են ոլորտային կարգավորման մի շարք դրույթներ։
Առաջիկայում Կազմակերպությունը կընտրի վարչության Նոր Կանոնադրությամբ սահմանված թվով անդամներին։ Փոփոխություններից մեկն էլ կազմակերպության տարբերանշանն է` լոգոն, որը առավել ներկայանալի է օտարերկրյա գործընկերների համար։
Անան ՆԱՃԱՐ