Լսումներ Արցախի հայերի պաշտպանության հարցով

ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովում հունիսի 21-ին տեղի ունեցան Արցախի հայերի պաշտպանության հարցով լսումներ, որոնց կազմակերպման հարցում կարևոր դեր խաղաց ԱՄՆ-ում Բևեռի լոբբիստական աշխատանքը՝ կոնգրեսական Սմիթի և նրա գրասենյակի հետ ունեցած սերտ գործակցությամբ:
 
Լսումների ընթացքում կոնգրեսականներն ամենակոշտ ձևով քննադատեցին Ադրբեջանի և Թուրքիայի ցեղասպանական քաղաքականությունը հայերի նկատմամբ՝ առաջարկելով քայլեր ձեռնարկել այդ ամենի դեմն առնելու համար:
 
Իրենց ելույթներում ԱՄՆ օրեսդիրները լուրջ մտահոգություն հայտեցին Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ, առաջարկեցին դադարեցնել Ադրբեջանին տրվող օգնությունը, գործի դնել պատժամիջոցների մեխանիզմը, այդ երկրի նկատմամբ կիրառել 907 բանաձևը:
 
Միաժամանակ շեշտվեց, որ պետք է հրատապ կարգով օգնել Արցախին եւ այնտեղ ապրող հայերին ու շտապ քայլեր ձեռնարկել միջանցքը բացելու ուղղությամբ:
 
Կոնգրեսականներն իրենց ելույթներում թիրախավորեցին ոչ միայն Ալիևին, այլ վերջինիս հովանավորող Էրդողանին՝ նրանց երկուսին համարելով արյունակից եղբայրներ, որոնց տեղը մեղադրյալի աթոռն է:
 
Հայ ժողովրդի և արցախահայության ճակատագրով անհանգստացած կոնգրեսականները Ալիևյան ռեժիմի վայրագությունների վերաբերյալ տարբեր վկայություններ ու փաստեր ունեն իրենց ձեռքի տակ, որոնք հետագայում դառնալու են ԱՄՆ-ի պաշտոնական արձանագրության մաս:
 
Ազգային-ժողովրդավարական Բևեռը Livingston Group-ի հետ սերտ և ջերմ գործակցությամբ շարունակում է իր լոբբիստական գործունեությունը ԱՄՆ-ում՝ ամենաբարձր օղակներում ներկայացնելով Արցախում ստեղծված ծանր իրավիճակն ու կարևորելով հրատապ քայլերի կիրառման անհրաժեշտությունը:
 
 
Ազգային-ժողովրդավարական Բևեռի մամուլի ծառայություն