Շփոթմունքի՞, թե՞ դիտավորության արդյունքում
ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱԲԱՆ Է. Ա.-Ի ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱԼԱՆՔԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼԸ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է

Շփոթմունքի կամ դիտավորության արդյունքում զանգվածային լրատվության միջոցներում և սոցցանցերում լուրեր են տարածվում, թե փաստաբան Է. Ա.-ի նկատմամբ կալանքի երկարաձգման միջնորդությունն է մերժվել, հետևապես փաստաբան Է. Ա.-ն ազատ է արձակվելու:
Գլխավոր դատախազությունը հարկ է համարում տեղեկացնել, որ փաստաբանի գրառումը վերաբերում է մեկ այլ քրեական վարույթի շրջանակում մեկ այլ անձի նկատմամբ կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը մերժելու մասին որոշմանը: Նշված գործով Է. Ա.-ն հանդիսացել է պաշտպան և այն որևէ առնչություն չունի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի հոկտեմբերի 19-ի որոշման հետ, որով բավարարվել է Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը, և փաստաբան Է. Ա.-ի նկատմամբ խափանման միջոց կալանքը կիրառվել է երկու ամիս ժամկետով:
Հանրային կապերի բաժին