«Հնագույն մարդու հետքերով. քարի դար» խորագրով առաջին ցուցասրահի բացումը ՀՊԹ-ում
Հայաստանի պատմության թանգարանում այսօր՝ սեպտեմբերի 9-ին, տեղի կունենա մշտական ցուցադրության վերաբացումը՝ «Հնագույն մարդու հետքերով. քարի դար» խորագրով ցուցասրահի պաշտոնական բացմամբ։

Ցուցահանդեսին կներկայացվի նաև 2008 թ. «Արենի-1» քարանձավի պեղումներից հայտնաբերված կաշվե ոտնամանը, որը թվագրվում է Ք.ա. 3600-3500 թթ.։ Այն կցուցադրվի ոտնամանի համար հատուկ կայուն պայմաններ ապահովող ցուցափեղկում, որը պատրաստվել է Կառավարության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության շնորհիվ։
Ցուցադրությունը կազմակերպվում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, «Արենի-1 քարայր» գիտահետազոտական հիմնադրամի, «Արմոս» կոշիկի ձեռնարկության, «Յունայթեդ Ստեյթս Օֆ Արմենիա» ազգային-հայրենասիրական հասարակական կազմակերպության և այլ գործընկերների հետ համագործակցությամբ։