«Խորհուրդ նահատակաց»

ԲԱՑԱՌԻԿ ՀԱՄԵՐԳ

Վաղը՝ հունիսի 29-ին, «Նարեկացի» արվեստի միությունում Տեր Հովհան Լեոն Խոջա-Էյնատյանի (մարիմբա) և «Երևան» լարային քառյակի մասնակցությամբ տեղի կունենա «Խորհուրդ նահատակաց» խորագիրը կրող համերգ:
 
Համերգը բացառիկ է այն առումով, որ անվանի ամերիկահայ կոմպոզիտոր Ալան Հովհաննեսի «Խորհուրդ նահատակաց» ստեղծագործությունը Հայաստանում հնչելու է առաջին անգամ:
 
 
 
«Խորհուրդ նահատակացը» ընդգրկում է 17 աղոթք՝ մենակատարի և լարային քառյակի համար:
 
Այս ստեղծագործությունը պատվիրվել է Հայ Եկեղեցու Արևելյան թեմի կողմից և կազմվել Ալան Հովհաննեսի կողմից 1972 թվականին. այն նվիրված է Ավարայրի դաշտում 451 թվականին զոհված ավելի քան 1000 հայ քրիստոնյաների հիշատակին:
 
Ալան Հովհաննեսը համարվում է 20-րդ դարի ամենաբեղուն կոմպոզիտորներից մեկը: Գրել է 67 սիմֆոնիա և 434 համարակալած գործ: