Փաստորեն օրենք չի խախտվել

Շիրակի մարզպետարանից Տեղեկատվության ստուգման կենտրոնին հայտնել են, որ Կառավարության մարտի 12-ի թիվ 296-Ա որոշման 5-րդ կետի և Առողջապահության նախարարի 31.01.2020թ. թիվ 336-Ա հրամանի համաձայն՝ COVID-19-ով պայմանավորված ինքնամեկուսացման կամ մեկուսացման 14 օրերի համար, ինչպես նաև հաստատված դեպքերի բժշկական հսկողության ներքո գտնվելու ողջ ընթացքում քաղաքացիներին տրամադրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ։
Կառավարության «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքի համաձայն՝ վարձատրվում են աշխատավարձի 80%-ի չափով։ Այսինքն՝ ոչ թե բուժաշխատողների աշխատավարձն է 20% նվազել, այլ, սահմանված որոշման համաձայն, ինքնամեկուսացման 14 օրերի համար վարձատրվել են աշխատավարձի 80%-ի չափով։
Ինչ վերաբերում է պնդմանը, թե աշխատակիցները ինքնամեկուսացումից 14 օր անց վերադարձել են աշխատանքի, սակայն հայտնել են, որ պետք է աշխատեն անաշխատունակության թերթիկով, մարզպետարանից հերքեցին՝ շեշտելով, որ ժամանակավոր անաշխատունակության թերթիկը նախատեսված է այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում բուժաշխատողները գտնվել են ինքնամեկուսացման մեջ։ Աշխատանքի վերադառնալու պահից սկսած աշխատակիցները վարձատրվելու են ամբողջությամբ՝ աշխատավարձի 100%-ի չափով։