ՈՒսումնական տարեմուտ՝ ԷԼ ՍԻԴ հայախոս դպրոցում
«ԱՐԱՐԱՏ» ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱ ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈ ԳՈՐԾՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑԸ 15 ՏԱՐԵԿԱՆ ԵՆ

Հեռավոր 2004 թվականի այս օրերը կարծես երեկ էին, երբ հիմնադրվեց Թագավորությունում առաջին հայկական դպրոցը, որը հընթացս պիտի վերածվեր երկրում հիմնված առաջին հայկական կազմակերպության՝ «Արարատ» հայկական միության: Կառույց, որն իր հիմնադրման առաջին իսկ օրվանից ստանձնել է հայապահպանության, հայ ինքնության պահպանման և հայկական մշակույթի զարգացման ու տարածման դժվարին, սակայն հաճելի ազգանվեր գործը։ Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս նորեկ և անցած տարիներից հաճախող երեխաները հայոց լեզվին ու Հայաստանին նվիրված բանաստեղծություններով մուտք գործեցին հայկական կրթօջախ՝ ազդարարելով ուսումնական տարվա մեկնարկը։

Եվս մեկ տարի բարի երթ մաղթենք հայկական կրթօջախին և նրանում ուսանող սաներին՝ հավատով, որ օտար ափերում նրանք կպահպանեն հայ խոսքը, հայ մշակույթը՝ միշտ մնալով իրենց ազգային ակունքներին: