Գնահատանք
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻ 2-ՐԴ ԽԱՂԵՐԻ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՀԵՏ

- Ձեր հաջողությունները գալիք սերնդի համար կլինեն ոգեշնչման աղբյուր,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Այնուհետև վարչապետը մարզիչներից և մարզիկներից հետաքրքրվել է մրցումների ընթացքի, ապա առկա հնարավորությունների, խնդիրների մասին:
Մարզիկները շնորհակալություն են հայտնել վարչապետին ընդունելության համար, այնուհետև ներկայացրել արդյունքները: Մարզիչներն ու մարզիկները խոսել են նաև առանձին մարզաձևերի զարգացման հնարավորությունների, ինչպես նաև խնդիրների մասին:
Հանդիպման ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մաղթել է հաջողություններ առաջիկայում նախատեսված մրցելույթներում և Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու փուլում: