Վարչապետը շնորհավորել է մասիսցիներին
Ն.ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄԱՍԻՍՈՒՄ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ԶԲՈՍԱՅԳՈՒ ԵՎ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզի Մասիս քաղաքում ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի զբոսայգու և ընտանեկան մարզահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը: Զբոսայգին և մարզահամալիրը կառուցվել են Մասիսի զարգացման հիմնադրամի և AFFA (Adibekyan Family Foundation for Advancement) բարեգործական կազմակերպության աջակցությամբ:

Ընտանեկան մարզահամալիրը համապատասխանում է միջազգային չափանիշներին և ներառում մինի-ֆուտբոլի, բասկետբոլի բացօթյա երկու մարզահրապարակ, մանկական հրապարակ, բակային պարապմունքների համար նախատեսված մարզական սարքավորումներով հագեցած գոտի:
Վարչապետը ստորագրել է այն գնդակը, որով մարզահամալիրի ֆուտբոլի մարզադաշտում անցկացվում էր մինի-ֆուտբոլի առաջին մրցաշարը` ֆրանկոֆոնիայի գավաթի եզրափակիչը: Եզրափակչում Գավաթը վիճարկում էին Արարատի մարզի «Մասիս քոլեջ» և «Մարմարաշեն» թիմերը:
