Հայաստան ինքնակամ վերադարձող միգրանտների թիվը կտրուկ աճել է, բայց նրանք վերաինտեգրման խնդիրունեն
- Մեր կողմից իրականացվող շատ ծրագրեր այս կամ այն կերպ խաչվում են միգրացիայի հետ: Խոսքը, մասնավորապես, զբաղվածության, աշխատանքային միգրացիայի կառավարման, թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում իրականացվող աշխատանքների մասին է: Ուրախ եմ հանդիպման համար, քանի որ մեր կողմից մշակվող ռազմավարությունների, ծրագրերի
արդյունավետությունը կախված է նաև ոլորտում բազմամյա
աշխատանքային փորձ ունեցող մեր գործընկեր կազմակերպությունների կողմից վեր հանված խնդիրների հավաքագրումից և նրանց լավագույն փորձի տեղայնացումից,- այս մասին Միգրացիայի միջազգային
կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել էՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Նախարարը տեղեկացրել է, որ ակտիվ աշխատանքներ են իրականացվում ժողովրդագրության,զբաղվածության ոլորտներում և շեշտել, որ ակնկալում է սերտ համագործակցություն տեղական ևմիջազգային կառույցների հետ.
- Ուրախ եմ նշել, որ մեր մտահոգություններն ու տարվող
աշխատանքները մեզ հետ կիսում է ողջ կառավարությունը: Դրա
օրինակը տարբեր միջգերատեսչական աշխատանքային խմբերի
ստեղծումն է, որոնց ակտիվ գործունեությունը լավագույն արդյունքի
գրավականներից մեկն է: Մեզ համար կարևոր է, որ մեր ծրագրերը
կարող ենք ներկայացնել ամենաբարձր մակարդակում՝ ակնկալելով
Կառավարությունում աշխատող մեր գործընկերների աջակցությունը,- ասել է նախարարը:
Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը տեղեկացրել է, որ կազմակերպությունը
Հայաստանում առաքելություն իրականացնում է 1993 թ.-ից՝ հակամարտության հետևանքով առաջացած խնդիրների լուծման
նպատակով: Վերջին 15 տարիներինառաքելության մանդատը զգալիորեն
փոփոխվել և ընդլայնվել է՝ ներառելով հատկապես տեխնիկական աջակցության տարրեր.
- Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ զբաղվածության ոլորտում
առկա բոլոր խնդիրները այս կամայն կերպ առնչվում են միգրացիոն հարցերին: Մեր ուսումնասիրությունները և վիճակագրականտվյալները փաստում են, որ միգրացիոն հոսքերի շուրջ 90 %-ը կապված են զբաղվածության հետ:Աշխատանքային միգրացիայի դեպքում՝ մարդկանց իրավունքների պաշտպանությունը լուրջ խնդիրներէ առաջացնում,- ասել է նա:
Իլոնա Տեր-Մինասյանը տեղեկացրել է նաև, որ կազմակերպությունը
աշխարհի ավելի քան 20 երկրներում իրականացնում է ինքնակամ
վերադարձի աջակցության ծրագիր:
Հայաստան ինքնակամ վերադարձողմիգրանտների թիվը, ըստ ՄՄԿ-ի, միջինում կազմել է 150-200 մարդ՝ տարեկան, սակայն վերջին երկու տարիների ընթացքում կազմակերպությունն աջակցել է ավելի քան 1800
մարդու.
- Ինքնակամ վերադարձի դեպքում ևս գլխավոր հարցը մնում է
զբաղվածության խնդիրը: Վերաինտեգրումը չափազանց կարևոր և
ցավոտ հարց է այն միգրանտների համար, ովքեր որոշել ենվերադառնալ հայրենիք,- ասել է ՄՄԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարը:
Նշենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՄՄԿ-ի հետ համագործակցել է«Ամրապնդելով Հայաստանի աշխատանքային
միգրացիայի կառավարման կարողությունները՝ ի բարօրություն
միգրանտների իրավունքների պաշտպանության և լավ կառավարման»
ծրագրի շրջանակներում: ՀՀ առավել խոցելի համայնքներում միգրանտների
իրավունքների պաշտպանությանն ուղղված ևս մեկ ծրագիր դեռ իրականացման փուլում է:
Գայանե ՄԱՆՈւԿՅԱՆ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ