Պատանիները՝ իրենց համայնքների կողքին
Հիշարժան էր հունվարը հատկապես Կոտայքի մարզի վեց համայնքներում՝ Սոլակում, Բջնիում, Արամուսում, Ողջաբերդում, Ջրաբերում և Հատիսում: Այդ համայնքներում կազմակերպված «Մեկօրյա մասնագետ» միջոցառումներն ամփոփում էին 14-17 տարեկան տեղաբնակ պատանիների՝ համայնքային կյանքում իրենց ներգրավվածության բարձրացման ուղղությամբ իրականացված աշխատանքները։

Երեխաները մասնակցել էին քաղաքացիական հասարակությանը նվիրված սեմինարների, համայնքապետարանի աշխատակիցների օժանդակությամբ ուսումնասիրել էին համայնքի առջև ծառացած խնդիրները, փորձել էին հասկանալ դրանց լուծման հետ կապված դժվարությունները, ընտրել էին այդ խնդիրներից մեկը և մանրամասնորեն մշակել դրա լուծմանն ուղղված քայլերը։
Միջոցառումների ժամանակ նրանք հենց այդ քայլերն էլ ներկայացրին հյուրերին, իսկ համայնքի ղեկավարները խոստացան, որ հնարավորության սահմաններում կփորձեն աջակցել այդ խնդիրների լուծմանը։