Նախընտրական ճշգրտումների արդյունքում
ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ Երևանի ավագանու ընտրությունների ցուցակներում առկա են 30 անձանց վերաբերյալ տվյալներ, որոնց անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ նույնն են, սակայն նրանք տարբեր անձինք են։

Մանավանդ՝ ընտրողներին արտոնվել էր ցանկացած տեղամասում գրանցվել՝ եթե ընտրության օրը նա գտնվելու էր ոչ իր բնակության հասցեում: Դիցուք, եթե Արաբկիրում բնակվողը հյուր էր գնում Նոր Նորք, կարող էր ընդգրկվել Նոր Նորքի ըբտրացուցակներում: Ի սկզբանե ակնհայտ էր այդ մեքենակության նպատակը. խոսքը, իհարկե,ոչ թե հեռավոր մարզեր մեկնողնողների, այլ Երևանից-Երևան «մեկնողների» մասին է: Ավելին, գրեթե բոլորս էլ ականատես ենք եղել, թե ինչպես «վստահելի» ընտրողներին այս կամ այն թեկնածուի թիմակիցները հատուկ փոխադրամիջոցներով էին ընտրատեղամաս ուղեկցում, նախընտրական թանկարժեք նվերներ ընծայում:
Համընկնումները առայժմ 15-ն են կամ՝ 30 ընտրող: Դա, իհարկե, չնչին թիվ է՝ ընտրությունների արդյունքների վրա ազդելու առուվ: Նախընտրական անակնկալները,հավանաբար, դեռ փաստերով կհարստանան: