Ի՞նչ է իրենից ներկայացնում ընտրախախտումների դեմ օրինագիծը՝ անիմացիոն տեսանյութով
Ինչպես հայտնի է, վարչապետին կից գործող ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը մշակել ու կառավարության միջոցով Ազգային ժողով է ուղարկել ընտրախախտումների դեմ պայքարին միտված օրենքների նախագծերի փաթեթ:
Փոփոխություններով նախատեսվում է խստացնել պատասխանատվությունը ընտրական հանցագործությունների համար՝ երբ դրանք կատարվել են կազմակերպված խմբի կողմից, քանի որ այդօրինակ խմբերի նպատակը ընտրությունների արդյունքները կեղծելով սահմանադրական կարգի օրինական ձևավորման տապալումն է:
Տեսանյութում մանրամասն ներկայացված են այն փոփոխությունները, որոնք նախատեսվում է իրականացնել օրենքների այդ նախագծերով։
«Իրազեկ քաղաքացիների միավորում»