Հայաստանը կմասնակցի Դամասկոսի միջազգային էքսպոյին

Բիզնես Արմենիայի և Սիրիայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ Դամասկոսի 60-րդ միջազգային ցուցահանդեսին ներկայացվելու նպատակով երեկ երեկոյան Սիրիայի մայրաքաղաք են ուղարկվել արտահանման ենթակա ապրանքների նմուշներ ու կատալոգներ։
 
Ինչպես տեղեկացրել է Հանրային կապերի թիմը՝ հոկտեմբերի 6-15-ը Բիզնես Արմենիայի աջակցությամբ առաջին անգամ հայաստանյան արտահանող և արտահանման ներուժ ունեցող 34 ընկերություններ կմասնակցեն Դամասկոսի միջազգային էքսպոյին՝ ներկայացնելով մեքենաշինության, շինանյութերի արտադրության, դեղագործության, սննդարդյունաբերության ոլորտները։ 
 
- Սիրիան ակտիվ քայլեր է անում տնտեսության վերականգնման նպատակով։ Սա հայաստանյան տնտեսվարողների համար լավ փուլ է՝ շոշափելու մերձավորարևելյան շուկայի պահանջարկը։ Դրական արձագանքի դեպքում կարող ենք ակնկալել արտահանման պայմանագրեր,- նշել է Բիզնես Արմենիայի Արտահանողների աջակցության կառավարիչ Անահիտ Մկրտչյանը։ 
 
Ցուցահանդեսի շրջանակում կներկայացվեն նաև Հայաստանի գործարար միջավայրի, զբոսաշրջային գրավչությունների վերաբերյալ տպագիր նյութեր։ 
Նմուշների առաքմանը նախորդել է Սիրիայում մեր երկրի դեսպան Արշակ Փոլադյանի և հայաստանյան գործարարների հանդիպումը