Որտեղ չ՛հանգստանալ այս ամառ
Յուրաքանչյուրը յուրովի է սիրում վայելել հանգիստ ասվածը: Ու հիմնականում ոչ թե շոգից կամ ցրտից փախչելու համար են մարդիկ այլ վայրեր մեկնում, այլ (և ավելի հաճախ)՝ միջավայրը փոխելու, նոր տեղանքների ծանոթանալու, առտնին հոգսերն առժամանակ թոթափելու: Բայց քանի որ անհանգիստ մեր ժամանակներում չի կարելի հանգստավայրի պատահական ընտրություն կատարել, NewsRussia.today- մեր գործընկերների հուշումներն ենք փոխանցում avangard.am-ի ընթերցողներին:
҉ Անվտանգության նկատառումներով՝ ուղևորության ձեր քարտեզներից հեռացրեք Թուրքիան, Եգիպտոսը, Ուկրաինան, Աֆղանստանը, Սիրիան, Յամայկան: Իհարկե՝ եթե սեփական նյարդերը չեք խնայում, սիրում եք «Ջեյմս Բոնդ» խաղալ իրական կյանքում և անվերջ ապահով թաքստոցներ որոնել:
҉ Ջրի տարերքից ու եղանակային աղետներից ապահով զգալու համար խուսափեք մեկնել Հնդկաստան և Թայլանդի, Ֆիլիպինների ու Ավստրալիայի առանձին կղզիներ, ինչպես նաև Աֆրիկայի որոշ երկրներ: Այսինքն՝ այնտեղ, ուր կամ շատ շոգ է (Աֆրիկա), կամ ցուրտ (Ավստրալիա), կամ խոնավ է (հատկապես՝ Հնդկաստանի Գոա նահանգ), կամ մոլեգնում են փոթորիկներն ու ցունամիները (Ֆիլիպիններ):
҉ Հանգիստը Կուբայում, Ֆիջի, ֆրանսիական Պոլինեզիա, Բելիզը, բրիտանական Վիրջինիա, Բահամյան կղզիներում պարզապես պարզապես շա˜տ թանկ հաճույք է…
҉ Իսկ ահա Բութանում, Հյուսիսային Կորեայում, Սաուդյան Արաբիայում, Նոր Զելանդիայում հայտնվելը բավական դժվար է, որովհետև մուտքի թույլտվություն ստանալու համար տարատեսակ պայմաններ կան: Դիցուք, պետք է հրավեր ունենալ տվյալ երկրում գրանցված զբոսաշրջային ընկերությունից, անձամբ հարցազրույց անցնել հյուպատոսի հետ, կայուն եկամուտ, ընտանեկան դրություն և քաղաքական հայացքներ ունենալ: