Ուրվակա՞ն, թե՞ գուցե քրոնոմիրաժ
Պլիմուտցի դեռահաս անգլիացիների վեց հոգիանոց արշավախումբը «Բերրի Փոմերոյ» ամրոցում այնպիսի երևույթի են բախվել, որն անբացատրելի է ոչ միայն նրանց համար:
Դևոնի կոմսության միջնադարյան ամրոցում պատանիներն ընդամենը ցանկացել են լուսանկարել հին Անգլիայի տեսարժան վայրերից մեկը և հանգիստ վայելել: Ամրոցի տարածք ժամանելով գիշերը՝ երիտասարդները մեկ էլ մթության մեջ նկատում են ցոլցլացող առեղծվածային մշուշ: Քլոյե անունով աղջիկն իր սմարթֆոնի տեսախցիկն իսկույն այդ կողմ է ուղղել:
Լուսանկարը դիտելիս երեիտասարդները կադրում նկատում են տարտամ ուրվագծեր, որոնք աղոտ կերպով զույգ հեծյալի են նմանվում: Այժմ պատանիները պնդում են, որ իրենց հաջողվել է լուսանկարել ուրվականները երկու ասպետ եղբայրների, ովքեր ինչ-որ ժամանակ ցած են նետվել «Բերրի Փոմերոյ» ամրոցի բարձունքից: Սա մի ամրոց է, որը չար ոգիներով ամենախիտ բնակեցված վայրի համբավ ունի: Լուսանկարի հեղինակները պնդում են, թե ստացված կադրը որևէ տրամաբանական բացատրություն չունի:
Ահա և նրանք հիշել են հին ամրոցի հետ կապված մի ավանդազրույց: Պատմում են, որ ասպետ եղբայրնեը ձիերով ցատկել են ամրոցի հողապատնեշին և իրենց երիվարներին թողնելով այնտեղ՝ ցած են նետվել և մահացու ջախջախվել: Ոմանք ասում են, թե եղբայրների ինքնասպանության պատճառը սերն է եղել. իբր նրանք երկուսով սիրահարվել են նույն կնոջը և կյանքներին վերջ են տվել, որպեսզի ո՛չ իրենք տանջվեն, ո՛չ նա: Մեկ այլ մեկնաբանությամբ՝ չարակամները եղբայրներին թակարդն են գցել, և նրանք բարձունքից ցած են նետվել՝ մահը գերդասելով գերությունից:
Ուրվականների պատմությունն այս լուսանկարով չի ավարտվում: Շատ ականատեսներ նույնպես վկայել են, որ ամրոցի մոտ նկատել են երկու հեծյալ տղամարդու թափանցիկ ուրվապատկերները և նույնիսկ լսել են նրանց ողբագին ճիչերը: Հնարավո՞ր է՝ այդ տեսիլքն է հայտնվել է Քլոյեի արած լուսանկարի վրա: Երիտասարդներն իրենք ոչ մի ճիչ կամ նման ձայն այդ գիշեր չեն լսել:
esoreiter.ru կայքը համոզմունք է հայտնում՝ համաշխարհային ցանցի թերահավատները կպնդեն, թե դա ընդամենը տեսիլք է, որը կարող էր առաջանալ տեսախցիկի ապակու մեջ լույսի արտացոլումից, իսկ ահա գերբնական երևույթների հետազոտողներն այդքան կտրուկ հետևությունների կողմնակից չեն: Նրանք ենթադրում են, թե այդտեղ իրոք կարող էին լինել եկվորներ նուրբ աշխարհից:
Տեսիլքները, ասում են, հնարավոր չէ լուսանկարել: Փոխարենը տեսախցիկները կարողանում են ամրագրել միրաժները (օդատեսիլ, օդերևույթ, օդապատկեր, կրկներևույթ): Վերջերս սկսել են խոսել այն մասին, որ տարածությանն առնչվող միրաժներից բացի՝ հնարավոր են նաև քրոնոմիրաժներ, այսինքն մեր ժամանակներում ականատես լինել իրադարձությունների, որոնք վաղուց ընթացել ու ավարտվել են: Իսկ գուցե անգլիացի վեց պատանիները հենց նման երևո՞ւյթ են լուսանկարել: