
Պատանեկության տարիներին մենք կոտրում ենք մարդկային հարաբերությունների միջև խոյացող պատերը և այդ հարաբերությունների նոր կամուրջներ կառուցում, իսկ տարիքի հետ այրում ենք կամուրջները և պատեր խոյացնում:

Գնահատիր այն, ինչ ունես՝ քանի դեռ ժամանակը չի ստիպում գնահատել այն, ինչն ունեցել ես:

Այն ամենը, ինչ փորձում ենք ջնջել հիշողությունից՝ մնում է մեր խղճի վրա:

Սերը չի կարող լինել «ներբեռնել» կամ «պատճենել» և հետո էլ «ջնջել» ու համակարգչային էկրանի զամբյուղը նետել: «Արգելափակել» էլ չենք կարող սերը, ոչ էլ՝ «ֆորմատ» անել:
Փոխարենը՝ կարող ենք փրկել ու պահպանել սերը ...

Հիշենք, որ վաղ թե ուշ որովայնը կախվելու է՝ որքան էլ շատ ու ընտիրն ուտենք:

Խնամելով դեմքը՝ պետք չէ մոռանալ, որ ծերությունն անխուսափելի է: Ուրեմն ջանքեր մի խնայեք՝ մարզելու ուղեղը. իմաստունի արտաքին թերությունները ավելի քիչ նկատելի են լինում ...

Երիտասարդ տարիներին մարդը նուրբ խաղողի է նման: Սակայն տարիքի հետ անհանգիստ անձը վերածվում է գինու, ձանձրալիները՝ քացախի, չոր էությունները նմանվում են չամիչի, ուժեղները՝ թունդ օղու ...
Եվ միայն առավել պոռթկուններին է վիճակված շամպայն դառնալ:

Պատահում է՝ նայում ես շան աչքերին ու մտածում ես՝ ՄԱ՛ՐԴ է: Երբեմն էլ նայում ես մարդու աչքերին ու մտածում՝ շո՛ւն է...

Սովորեցիր խոսել՝ ուրեմն մեծացել ես: Սովորեցիր լռել՝ իմաստուն ես:

Կինը նման է արձագանքի. ինչպես դիմես նրան՝ այնպես էլ նա կարձագանքի ...

Աղքատ լինելն ու էժան սնվելը ամոթ չէ, էժանագին լինելն է ամոթ:

Երբ դուք որևէ մեկի կարիքը չեք զգում, դա անկախություն է, երբ ոչ ոք չի զգում ձեր կարիքը, ուրեմն միայնակ եք՝ եթե նույնիսկ զավակներ ու այլ հարազատներ ունեք:

Արժանավոր կնոջ հանդիպելիս՝ տղամարդիկ հանում են իրենց գլխարկը, այլ ոչ շալվարը...

Լսող լինելը լավ դաստիարակություն է, լսելու ունակությունը՝ տաղանդ:

Մարդիկ նման են բույսերի. անբավարար հոգածության դեպքում թոշնում են:

Անցյալը մենք երբեք չենք կարող սրբագրել, իսկ ապագան միշտ կարող ենք փչացնել: