«Ես չեմ ուզում, որ դու այլևս շատ լացես ինձ համար»

ԱՂՋԻԿԸ 5 ՏԱՐԻ ԲԱՑԻԿՆԵՐ ՈՒ ԾԱՂԻԿՆԵՐ Է ՍՏԱՑԵԼ ԻՐ ՄԱՀԱՑԱԾ ՀՈՐԻՑ

21-ամյա Բեյլի Սելերսը (ամերիկյան Թենեսիից) իր ծննդյան օրերին շնորհավորական բացիկներ է ստացել հանգուցյալ հորից: Աղջիկն ընդամենը 16 տարեկան էր, երբ նրա հայրը մահացավ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից:
 
Նախքան մահանալը, նրբանկատ տղամարդը պայմանավորվել և վճարել է, որ իր դստերը 5 տարի ծաղիկներ և շնորհավորական բացիկներ ուղարկեն՝ մինչև բոլորի Բեյլի 21-ամյակը: Ու հիմա, 5-րդ անգամ ստանալով հերթական ծաղիկները, աղջիկն անչափ տխրել է, քանի որ դրանք վերջին ծաղիկներն են հորից (տեղեկացրել է gubdaily.ru-ն):
 
- Այս ծաղիկներն իմ ծննդյան 21-ամյակի առթիվ են, և վերջինն են: Ես այնպես եմ կարոտում քեզ, հայրիկ, - Բեյլին գրել է ծաղկեփնջի լուսանկարի տակ:
 
Իսկ հոր ձեռքով գրված բացիկում ասվում է՝ «Բեյլի, սա իմ վերջին ուղերձն է քեզ՝ մինչև մենք նորից հանդիպենք: Ես չեմ ուզում, որ դու այլևս լաց լինես, քանի որ ես ավելի լավ տեղում եմ: Դու միշտ կլինես իմ գլխավոր գանձը: Այսօր քո 21-րդ ծննդյան օրն է, և ես ուզում եմ, որ դու միշտ հարգես մորդ ու հավատարիմ մնաս ինքդ քեզ: Երջանիկ եղիր և ապրիր լիարժեք: Ես հետևելու եմ կյանքում քո ամեն ձեռքբերմանը: Քեզ հարկավոր է միայն դուրս գալ դժվարություններից: Ես սիրում եմ քեզ, փոքրիկս: Երջանիկ ծննդյան օր: Հայրիկ»:
 
Բեյլին հավելել է, որ հատկապես այս տարի իր համար շատ դժվար է եղել, քանի որ ինքը գիտի, որ դա հայրիկի վերջին ուղերձն է: Նա խոստովանել է, որ չի սիրել իր ծննդյան օրը.
 
- Երբ հայրս մահացավ, ես ատեցի իմ ծննդյան օրը. ամեն տարի սարսափով էի սպասում դրան, քանի որ նա էր միշտ յուրահատուկ դարձնում այդ օրը: Ես կոտրված եմ: Այս նամակը միաժամանակ և՛ հրաշալի է, և՛ տխուր. Անկեղծ ասած՝ ես մտածում եմ, թե սա իմ հայրիկն է: Նա փորձել է իմ ծննդյան օրը տպավորիչ դարձնել, - ասում է հոր կարոտից տոչորվող աղջիկը: