Գիտնականները կանխատեսել են սեռական նոր կողմնորոշում
ԽԵԼԱՀԵՂ ԱՇԽԱՐՀ
Հերթական այս նոր փոքրամասնության առաջացումը ողջունելու առիթ պիտի որ չունենա մարդկությունը: Սրանք էլ իրենց սեռական հաճույքները բավարարելու նախապատվությունը տալու են ոչ թե իրական մարդկանց, այլ՝ սեռական ռոբոտներին
(տեղեկացրել է Телеграф-ը):
Կանադացի գիտնականները եզրակացրել են, որ առաջիկայում ավելանալու է այն մարդկանց թիվը, ովքեր նախընտրելու են սիրով զբաղվել սեքս-ռոբոտների հետ կամ օգտագործել վիրտուալ իրականությունը (դա էլ, երևի, ինքնաբավարարման նոր տարատեսակ կլինի):
Հետազոտողները նշում են, որ վիրտուալ սեքսով տարվելու դարաշրջանն արդեն հասել է: Եվ, քանի որ շատ արագ զարգանում են տեխնոլոգիաներն այս ուղղությամբ, ավելի ու ավելի շատ օգտատերեր կօգտագործեն դրանք, և նոր շերտ կգոյանա՝ այսպես կոչված թվասեռամոլներ (թվային սեքսուալներ): Այսինքն, մարդիկ, որոնց համար սեքսն անհնար կլինի՝ առանց թվային տեխնոլոգիաների: Միևնույն ժամանակ, ռոբոտները ևս կկարողանան լիովին բավարարել այդ սեռի այն կարիքները, որոնք մարդկանց մեծամասնությունը պատրաստ չէ բավարարել:
Հետազոտողները բացահայտել են թվային սեքսուալության (գուցե ասենք՝ թվային տարփանքի) երկու ալիքները: Առաջինն այն է, երբ տեխնոլոգիան կարող է օգտագործվել՝ սեռական կարիքներն այլ մարդկանց հետ բավարարելու համար: Այս նպատակների համար օգտագործվել են ինչպես սուրհանդակները (մեսենջերներ) և տեսածրագրերը, այնպես էլ հեռավորության վրա սեքսի համար հատուկ մշակված տեխնոլոգիաները: Հիմա երկրորդ ալիքի ժամանակն է:
Գիտնականները կանխատեսում են նույնիսկ ռոբոտ- կենդանիների առաջացումը՝ կենդանիների հետ սեռական զվարճությունների սիրահար մարդկանց համար: Ըստ այս կանխատեսման հեղինակների՝ հոգեթերապևտներն այդուհետ պետք է պատրաստ լինեն ընդունել իրենց թվային-սեքսուալ համարող այցելուների:
Խնդիրների շարքում, որոնց հետ կարող են բախվել թվասեռամոլները, հետազոտողները նշում են մեղքի և ամոթի զգացումները՝ իրենց կրքերի համար, զուգընկերոջ հետ հարաբերությունների վատթարացումը՝ ընդհուպ մինչև ամուսնալուծություն, նվազել սեռական հետաքրքրությունների նվազումն այլ մարդկանց հանդեպ: Բացի այդ, սեքս- ռոբոտները թանկ հաճույք են, որոնք թվասեռամոլին կաչող են խճճել մեծ պարտքերի մեջ:
Այսուհանդերձ, լավատեսներն խելահեղության մեջ էլ դրական հատիկ են նշմարել: Այս կերպ իրենց սեռական կարիքները կարող են բավարարել նրանք, ովքեր չեն կարողանում զուգընկեր գտնել, կամ էլ նախկինում սեռական բռնության են ենթարկվել: