Զարմացնող է, բայց՝ փաստ
Աշխարհը լի է զարմանազաններով, որոնք հանդիպում են ամեն օր, սակայն մենք հաճախ չենք նկատում: Ահավասիկ.
Մարդը, կենդանական աշխարհի միակ ներկայացուցիչն է, որ կարող է ուղիղ գծեր գծել:
Աշխարհում յուրաքանչյուր հինգերորդ զույգը ծանոթանում է սոցիալական ցանցերում:
Նույն սոցիալական ցանցերը, սակայն, նաև ամեն երրորդ ամուսնալուծության պատճառն են դառնում:
Երբեք հնարավոր չէ հիշել երազի սկիզբը:
Շիկահերների մորուքն ավելի արագ է աճում, քան թխահերներինը:
Երաժշտություն լսելու ընթացքում մարդը կարող է ավելի շատ ալկոհոլ օգտագործել, քան սովորական պայմաններում:
Մարդիկ ավելի շատ հավատում են նրան, ինչն ասվում է շշուկով:
Մարդը, միջին հաշվով, երկու շաբաթ է ծախսում երթևեկության կանաչ լույսին սպասելիս:
Բանանը միակ պտուղն է, որը ալերգիկ չէ՝ նույնիսկ նորածինների համար:
Աշխարհի ցամաքային տարածքի 40% -ը պատկանում է ընդամենը 6 պետության:
Մարդկանց թոքերի մակերեսը մոտավորապես հավասար է թենիսահարթակի տարածքին:
IQ- ի բարձր մակարդակը երկարացնում է տղամարդկանց կյանքի տևողությունը և նվազեցնում է կանանցը:
Երաժշտությունը կարող է մեղմել ցավը:
Առողջ մնալու համար տղամարդիկ շաբաթը երկու երեկո պետք է անցկացնեն տղամարդկանց միջավայրում:
Աշխատանքի գնալուց առաջ իրենց կանանց համբուրող տղամարդիկ 5-7 տարի ավելի երկար են ապրում, քան նրանք, ովքեր այդպես չեն վարվում:
Էլեկտրոնային ծխախոտները ճնշում են դիմադրողականությունը:
Այրվող փայտի ծխի մեջ 30 անգամ ավելի քաղցկեղածին նյութեր կան, քան ծխախոտի ծխի մեջ:
Իր կյանքի ընթացքում մարդը մոտ 40 տոննա տարատեսակ սնունդ է ուտում:
Խնձորի սերմերը թունավոր են, քանի որ պարունակում են 0.6% ածխաջրածնային թթուներ:
Մեղքի երկարատև զգացումը կարող է հանգեցնել իմունային համակարգի խաթարման:
Ծամոն ծամելու գործընթացը բարելավում է ուղեղի արձագանքման արագությունը:
Մեղրը հավերժական մթերք է, որը չի փչանում նույնիսկ մի քանի հազար տարի անց:
Երկնագույն աչքերով մարդիկ ավելի լավ են տեսնում մթության մեջ:
Կոլան օգնում է ստամոքսի խանգարման, սրտխառնոցի և կոկորդի ցավի ժամանակ:
Ծիծաղելիս մարդն «օգտագործում է» 17 մկան: