Պատճառները պարզ են ու պարզունակ

ԿԱՆԱՅՔ ԱՎԵԼԻ ԴԻՄԱՑԿՈ՞ՒՆ ԵՆ

Ռուսաստանն, այնուամենայնիվ, ցուցանիշային մի առաջատարություն ունի Եվրոպական երկրների շարքում՝ տղամարդկանց մահացության ամենաբարձր տոկոսով:
 
Համաշխարհային բանկի ուսումնասիրությություններն արձանագրել են, որ ռուսաստանցի տղամարդկանց 43% -ը չի ապրում մինչև 65 տարեկան: Թեև՝ Ռուսաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ այնտեղ տղամարդիկ միջին հաշվով ապրում են 67 տարի:
 
Երիտասարդ տղամարդկանց մահացության ցուցանիշով առաջատարների եռյակում են նաև Ուկրաինան ու Բելառուսը, որտեղ տղամարդկանց շուրջ 40% -ը չի հասցնում բոլորել կյանքի 65 ամյակը:
 
Այս երեք երկրներին հաջորդում են Մոլդովան՝ 37%  և Լիտվան՝ 36% մահացությամբ:
 
Վրաստանում, Ադրբեջանում, Բուլղարիայում, Հունգարիայում, Ռումինիայում, Հայաստանում և Էստոնիայում նույնպես մահացության բարձր մակարդակ է գրանցված (հաղորդել է ՌԻԱ Նովոստին):
Արական սեռի ներկայացուցիչների մահացության ամենացածր մակարդակը գրանցվել է Իսլանդիայում և Շվեյցարիայում (10%), ինչպես նաև՝ Շվեդիայում, Իտալիայում, Նիդերլանդներում, Մալթայում և Նորվեգիայում (11%):