Բարսեղ Կանաչյանին նվիրված ժամանակավոր ցուցադրություն՝ Գրականության և արվեստի թանգարանում
Գրականության և արվեստի թանգարանում բացվեց 20-րդ դարի սփյուռքահայ անվանի երգահան, խմբավար Բ․ Կանաչյանի ծննդյան140-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրությունը: Այցելուները հնարավորություն ունեն դիտելու խմբավարի կյանքին ու գործունեությանն առնչվող ցուցանմուշներ:

Հոբելյանական միջոցառման շրջանակում անցկացվեց համերգային ծրագիր՝ Բ․ Կանաչյանի անվան արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ։
Բ․ Կանաչյանը Կոմիտաս վարդապետի՝ ստեղծագործական բացառիկ ունակություններով աչքի ընկնող հինգ սաներից մեկն էր, որը Կ․Պոլսի «Մասիս» երգչախմբի և 1936թ․ Բեյրութի «Գուսան» երկսեռ երգչախմբի հիմնադիրն ու խմբավարն է եղել։
Անվանի երգահան Բ․ Կանաչյանը, դրսևորվելով մեներգի և խմբերգի ժանրերում, օգտագործել է բազմաձայնության արվեստի տարբեր տարրերը, ստեղծել իր ուրույն գրելաոճը։