«Հայ-ճապոնական մշակութային առնչությունները դարերի պատմություն ունեն»
ՀԱՄԵՐԳ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅ-ՃԱՊՈՆԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ 30-ԱՄՅԱԿԻՆ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկա է եղել ճապոնական ավանդական երաժշտական գործիքի՝ կոտոյի համերգին՝ նվիրված Ճապոնիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ համերգը հետաքրքիր և ինքնատիպ իրադարձություն է, որը լրացնում է մեր երկրի մշակութային կյանքը:

- Մեր ժողովուրդները դրանով են առանձնացել: Հայաստանն այսօր շեշտակի ներդրումներ է կատարում մարդկային կապիտալի զարգացման մեջ, և այստեղ ևս շատ բան ունենք սովորելու Ճապոնիայից,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ հայ-ճապոնական հարաբերություններին հետագա շարունակական կայուն զարգացում մաղթելով:
ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորին, ողջունելով ներկաներին, նույնպես շեշտել է հայ-ճապոնական բարեկամությունը և ընդգծել, որ չնայած երկրների միջև հազարավոր կիլոմետրերի հեռավորությանը՝ երկու ժողովուրդներին միավորում է արվեստի և մշակույթի հանդեպ սերը:
Միջոցառումը կազմակերպել էր ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությունը՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Համերգին մասնակցել են կոտոյահար Նոբուտակա Յոշիձավան, ինչպես նաև «Հովեր» պետական կամերային երգչախումբը, քանոնահար Մարիաննա Գևորգյանը և դուդուկահար Արտակ Ասատրյանը։