ԱՆԱՂԱՐՏ ՊԱՀԵՆՔ ՀԱՅ ԵՐԳԸ
Երգչուհի-երգահան Վարդուհի Խաչատրյանի երազանքն իրականացավ. բացի երգելուց ու նոր երգերին կյանք տալուց, այսօր նա աշխատում է մանկապատանեկան խմբակների հետ:
Խմբակներից մեկը գործում է ՀՀ կրթության և գիտության նախարարության Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնում, մյուսը՝ Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողական խնդիրներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում:

- Անկեղծ ասած՝ անբացատրելի: Երեխաների հետ աշխատելը հետաքրքիր և պատասխանատու գործ է: Մանկական գունեղ աշխարհը նոր երանգներ է ստանում, երբ նրանք սկսում են երգել: Ինձ ամենից ավելի ոգևորում է այն իրողությունը, որ մեր երեխաները շատ են սիրում հայրենասիրական երգերը: Իմ խմբակի սաների երգացանկը բազմաժանր է, բայց ամենաշատը երգում են հայրենասիրական երգեր՝ Հայաստանի, հայրենիքի, հայ զինվորի մասին: Մեր կենտրոնում պրոֆեսիոնալներ ենք կրթում: Մենք ոչ միայն մասնագիտական գիտելիքներով ենք զինում մեր սաներին, այլև նրանց մարդկային նկարագիրն ենք ձևաորում: Նաև սովորեցնում ենք մարդասիրություն, հայրենասիրություն, բարի կամեցողություն, որը շատ է պետք մարդուն՝ լավ մասնագետ լինելուց առաջ: Այս ամենը մեզ փոխանցել են մեր կետրոնի երկարամյա տնօրեն, ներկայիս գեղարվեստական ղեկավար Սամվել Բալոյանը և տնօրեն Թովմաս Պողոսյանը: Նրանք անում են ամենայն հնարավորը, որպեսզի անաղարտ մնա հայ արվեստը:
- Հե՞շտ է մանուկների հետ աշխատելը:
- Հեշտ չէ, բայց շատ հետաքրքիր է և պատասխանատու: Նրանց պետք է շատ նուրբ վերաբերվել: Իմ խմբակի երեխաներից մի քանիսը մանկատան սաներ են՝ զուրկ ծնողական սիրուց ու ջերմությունից: Ես աշխատում եմ հնարավորինս գունեղ դարձնել այդ երեխաների կյանքը; Նրանք այնքան շատ են սիրում երգը, երբեմն մեր դասաժամը ավարտին է մոտենում, բայց չեմ կարողանում ավարտել, նրանք ուզում են անդադար երգել, ու դա ինձ ոգևորում է: Նրանց առօրյան շատ հագեցած է. դպրոցում տարբեր խմբակներ են գործում: Իմ սան Սուրեն Հովսեփյանը, ով սովորում է Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողական խնդիրներ ունեցող երեխաների դպրոցում, ապրիլ ամսին մեկնեց ԱՄՆ, այնտեղ երգել է հիմնականում հայրենսիրական երգեր և իմ հեղինակած և ուրիշ հեղինակների գործեր: Նրան ջերմ ողջունել է Պապին Պողոսյանը, երգել է Գևորգ Չաքմալյանի հետ:
- Որպես երգչուհի-երգահան և մանկապատանեկան խմբակների խմբակավար, ի՞նչ կմաղթեք Ձեր հանդիսատեսին:
- Ամենից առաջ՝ խաղաղություն , միասնականություն:
Եկե՛ք բոլորս պահենք ու պահպանենք մեր ազգային արժեքները: