Խաղաղությունը՝ օտարերկրացիների և տեղացիների աչքերով

Աշխարհում այսօր ամենակարևոր հարցերից մեկը խաղաղության հաստատումն է: Այս հարցի շուրջ բոլոր մարդիկ պետք է միակարծիք լինեն: Եթե ցանկանան խաղաղություն լինի՝ կլինի: Սա այն դրական վերաբերմունքն է, որ պետք է ունենա մոլորակի յուրաքանչյուր բնակիչ: Թեմատիկ միջոցառումները, այդ թվում նաև ցուցահանդեսներն, իրենց անուղղակի ազդեցությունը կարող են ունենալ այդ գործում:
2018 թվականին Ռումինիայում և Պորտուգալիայում կայացած «А call for peace for all» և «Messages from the future» միջազգային ծրագրերի ընթացքում մի քանի օր շարունակ տարբեր թեմաների քննակումից հետո, վերհանված խնդիրների ու փնտրված լուծումների հիման վրա ստեղծվեց ճանապարհորդող ցուցահանդեսը։
Ցուցահանդեսի նպատակն է հայ երիտասարդներին խաղաղությունը ներկայացնել օտարերկրացիների և տեղացիների աչքերով: Ցուցահանդեսը հնարավորություն կտա երիտասարդների մեջ սերմանել աշխարհը փոխելու, հանրային կյանքում ակտիվ ներգրավվելու ցանկություն: