Վոկալ ստուդիան բացում է դռները

Ստուդիան նախատեսված է տարբեր տարիքային խմբերի համար, ունի նաև բուժական վոկալի դասընթացներ, ուր կարող են դիմել երգչական ապարատի հետ կապված խնդիրներ ունեցողները:
Նպատակը աշխարհահռչակ երգչուհու վոկալ դպրոցի գաղտնիքները երիտասարդ սերնդի երգիչներին փոխանցելն է, ցանկացողներին երգել սովորեցնելը: Իհարկե, նաև՝ երգչական ապարատի հետ կապված խնդիրների դեպքում երգիչներին օգնելը, ուղղորդելը, միջազգային հարթակ դուրս գալու ճանապարհները սովորեցնելն ու անվանի երգիչների վարպետաց դասերին մասնակցելը:
Ստուդիան հիմնադրել են Ա.Դավթյանի սան, Վիենայի կամերային օպերային թատրոնի մեներգչուհի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, երգչուհի Լուսինե Ազարյանը և ՀՀ ԿԳՆ-ի «Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոն»-ը: