«Իմ հայրենիք զիս կ՛կանչէ»

«ՏԱՂԱՐԱՆ» ՀԱՄՈՒՅԹԸ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 27-ԱՄՅԱԿԻՆ

Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը հանդես կգա ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված համերգով: «Իմ հայրենիք զիս կ՛կանչէ» խորագիրը կրող երեկոն կանցկացվի սեպտեմբերի 27-ին, Կամերային երաժշտության տանը:
 
Համույթը ելույթ կունենա գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանի ղեկավարությամբ: Երեկոյի ընթացքում որպես մենակատարներ հանդես կգան  Լուսինե Մարկոսյանը, Գալինա  Ցոլակյանը, Գայանե Ղամբարյանը, Արսեն Ստեփանյանը, Հովսեփ Նշանյանը, Հասմիկ  Մուրադյան-Հարությունյանը: 
 
Համերգին կներկայացվեն ավանդական երաժշտության գոհարներ: Հավելենք, որ «Տաղարան»-ն ակտիվ գործունեություն է ծավալում, առաջիկա համերգն էլ նախատեսված է հոկտեմբերի 11-ին: