ՋԱՆՔԵՐՆ ԱՐԴՅՈՒՆՔ ՏՎԵՑԻՆ

Ավետիս Սբ Կիրակոս եկեղեցուց՝ Սբ Աստվածածնի Ավետման տոնի նախօրյակին

Թուրքիայում դատարանը որոշել է դադարեցնել Դիարբեքիրի (Տիգրանակերտ) հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու պետականացման գործընթացը:

Ըստ «Ակօս»-ի՝ պետականացումը «հակաօրինական» համարող՝ Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամը պետականացման դեմ հայց էրներկայացրել վճռաբեկ դատարան, որն էլ  իր հերթին, պետականացման հետ կապված հարցում է ուղարկել համապատասխան մարմիններին: Եվ ահա  պետականացման գործընթացը կանգնեցնելու որոշում է կայացվել:

Տեղեկացնենք, որ  խնդիրը հայ հանրության ուշադրության կենտրոնում էր  նախորդ տարվանից: Եկեղեցու պետականացմանը դեմ էր ոչ միայն Պոլսո պատրիարքարանը, այլև տեղի բնակչությունը, միջազգային կառույցները,ՀՀ պատկան մարմինները:

 

2016-ին ՀՀ ՄԻՊ-ը գրավոր հարցում էր ուղարկել Միջազգայինօմբուդսմեններիինստիտուտին, Եվրոպականօմբուդսմենների ինստիտուտին, որ Դիարբեքիրումարտակարգ  իրավիճակիռեժիմիվերացումիցհետո(թուրք-քրդականլարվածիրավիճակիթուլացումիցհետո-խմբ.) ապահովվիՍուրբԿիրակոսեկեղեցուվերաբացումը՝ որպեսքրիստոնեականհայկականեկեղեցի:Կարող ենք արձանագրել, որ միահամուռ ջանքերի շնորհիվ  Սբ Տիրամոր ավետման տոնինախօրեինայս նորությունն, իսկապես, մեծավետիս էր  մեզ համար: