Հին հեքիաթը՝ նորովի
«ՀԵՆԶԵԼՆ ՈՒ ԳՐԵՏԵԼԸ»՝ ՊԱՏԱՆԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԹԱՏՐՈՆՈՒՄ
Երևանի քաղաքապետարանի Պատանի հանդիսատեսի թատրոնն այս տարի փոքրիկների համար նախատեսել է Գրիմ Եղբայրների «Հենզելն ու Գրետելը» հեքիաթի սյուժեով «Հենզելի ու Գրետելի ամանորի արկածները» ներկայացումը: Այդ մասին ասել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Դավիթ Հարությունյանը:
Բեմադրիչի փոխանցմամբ՝ փորձել է ստանալ գունեղ հեքիաթ.

Դ. Հարությունյանը համոզված է, որ երեխաներին ներկայացումը դուր կգա:
- Հեքիաթն ունի խրատական բնույթ: Այն է՝ չդավաճանել հարազատ մարդկանց, լինել ընկերասեր ու բարի, ուժեղ ու դիմացկուն, հաղթահարել բոլոր տեսակի դժվարություններն ու չհուսահատվել: Այստեղ նաև շատ մեծ սեր ու հոգատարություն կա միմյանց հանդեպ: Նկատի ունեմ ավագ եղբոր սերն ու հոգատարությունը՝ կրտսեր քրոջ նկատմամբ, և դա ողջունելի է:
Բեմադրիչը նշել է, որ ներկայացումը շատ կարճ ժամանակում է բեմադրվել.
- Իմ խորին շնորհակալությունն եմ ցանկանում հայտնել թատրոնի ողջ անձնակազմին, մասնավորապես գլխավոր նկարչին, բեմադրական մասին ու նկարչական անձնակազմին, որոնք մի մարդու պես աշխատեցին: Բեմանկարիչ Անտոն Քեշիշյանին հաջողվեց ստանալ հրաշալի լուծումներ. ներկայացման ընթացքում իրար են հաջորդում հետաքրքիր պատկերներ: Տպավորիչ է նաև դերասանների խաղը:
ՊՀԹ-ի մամուլի ծառայություն
Լուսանկարը՝ Արթուր Խաչատրյանի