Ուկրաինան պարտություն կկրի, եթե խաղաղ կարգավորման գործընթացը ձախողվի

ԲՐԻՏԱՆԱՑԻ ԼՐԱԳՐՈՂԻ ՏԵՍԱԿԵՏԸ

Ուկրաինան կարող է ռազմական պարտության մատնվել, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից հակամարտության խաղաղ կարգավորման փորձերը ձախողվեն. իր կարծիքն է հայտնել բրիտանական The Daily Telegraph թերթի սյունակագիր Սամուել Ռամանին։
 
Նրա խոսքով՝  խաղաղության կարգավորման հեռանկարների մարելուն զուգահեռ մարտադաշտում իրավիճակը Ուկրաինայի համար ավելի ու ավելի խնդրահարույց է դառնում։ Ռամանին, մասնավորապես, ուշադրություն է  հրավիրել Ռուսաստանի զինված ուժերի կողմից Չասով Յարի գրավման և Կրասնոարմեյսկում առաջխաղացման վրա։
 
- Կիևն ունի երկու թույլ կողմ։ Առաջինը մարդկային ռեսուրսների սուր պակասն է,- ընդգծել է հոդվածագիրը։ 
 
Ռամանին հավելել է, որ Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները ԴԺՀ-ում մարտական գործողությունների հիմնական ուղղություններում մնում են անձնակազմի պակասով։ Ուկրաինայի համար երկրորդ խնդիրը՝ ըստ հոդվածագրի, Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարական կառուցվածքի նկատմամբ ներքին դժգոհության աճն է։ 
 
- Թրամփի խաղաղության ծրագիրը փլուզվում է։ Սա Ռուսաստանին թանկարժեք ժամանակ է տալիս։ Ուկրաինայի համար սա կարող է վերածվել աղետի,- եզրափակել է Ռամանին։
 
 
 Աղբյուր՝ ABC MEDIA