Եվրոպան հիասթափվա՞ծ է Պուտին-Թրամփ հանդիպման արդյունքներից

- «Սկսվեց շքեղությամբ և ավարտվեց հիասթափությամբ»․ եվրոպական լրատվամիջոցները Պուտին-Թրամփ հանդիպման մասին,- գրում է abcmedia.am-ը՝ ներկայացնելով առաջատար մի քանի ԶԼՄ-ների տեսակետները (abcmedia.am/glxavor-noruthyunner/174131/)
 
Եվրոպական լրատվամիջոցները, վերլուծելով Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի Ալյասկայում կայացած հանդիպումը, մատնանշում են ձեռք բերված պայմանավորվածությունների մանրամասների բացակայությունը և կարծում, որ հանդիպումն ավելի հաջող էր ռուսական կողմի համար։ Բրիտանական The Economist ամսագիրը գրում է, որ հանդիպումը հաղթական էր Ռուսաստանի նախագահի համար։
 
The Guardian-ի լրագրողների կարծիքով, գագաթնաժողովից հետո Թրամփը ավելի շատ հարցեր է թողել, քան պատասխաններ, երբ հայտարարել է մեծ առաջընթացի մասին Պուտինի հետ ամենակարևոր հանդիպման ժամանակ, սակայն նշել է, որ դեռևս հնարավոր չէ լուծել ուկրաինական ճգնաժամը։ Նմանատիպ եզրակացության է գալիս նաև Financial Times թերթը։
 
«Ալյասկայում տեղի ունեցած հանդիպումից հետո, որը սկսվեց շքեղությամբ և ավարտվեց հիասթափությամբ, Թրամփը չկարողացավ Վլադիմիր Պուտինից որևէ պարտավորություն ստանալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ»,- ընդգծում է բրիտանական հրատարակությունը։
 
Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին Պուտինը և Թրամփը նեղ կազմով բանակցություններ են վարել Ալյասկայում։ Նրանք խոսել են գրեթե երեք ժամ՝ արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների և նրանց օգնականների ներկայությամբ։