«Նախագահ Դոնալդ Թրամփն արժանի է ունենալ Խաղաղության Նոբելյան մրցանակ»․ Ն․ ՓԱՇԻՆՅԱՆ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն արժանի է ստանալու Խաղաղության Նոբելյան մրցանակ։
Ինչպես Վաշինգտոնից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին Փաշինյանը հայտարարեց Սպիտակ տանը՝ պատասխանելով լրագրողի հարցին։
- Նախագահ Դոնալդ Թրամփն արժանի է ունենալ Խաղաղության Նոբելյան մրցանակ։ Մենք կպաշտպանենք նախաձեռնությունն ու հանդես կգանք դրա առաջխաղացման օգտին։ Դա ակնհայտ է։ Այսօրվա իրադարձությունը դրա շատ վառ արտահայտությունն է,- նշել է ՀՀ վարչապետը՝ հույս հայտնելով, որ մրցանակի արժանանալուց հետո ԱՄՆ նախագահը կհրավիր իրենց ներկա լինելու արարողությանը։
- Դուք կլինեք առաջին շարքում,- ի պատասխան կատակել է Դոնալդ Թրամփը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ հանդես է եկել առաջարկով՝ ասելով.
- Գուցե մենք համաձայնության գանք վարչապետ Փաշինյանի հետ՝ համատեղ դիմում ներկայացնելու Նոբելյան հանձնաժողով՝ նախագահ Թրամփին տալու Խաղաղության մրցանակը։ Որպես ավելի քան երեք տասնամյակ հակամարտության մեջ գտնվող երկրների ղեկավարներ՝ այս պատմական ստորագրությունը թղթի տակ դնելը իսկապես մեծ կարևորություն ունի։ Սա նախագահ Թրամփի առաջնորդության շոշափելի արդյունքն է, որին որևէ մեկը չէր կարողացել հասնել։ 1990-ականներից ի վեր այստեղ շատ նախագահներ են եղել։ 1992 թվականից եղել է այսպես կոչված Մինսկյան գործընթացը, որին, ի դեպ, այսօր մենք վերջ դրեցինք իմ հայ գործընկերոջ հետ։
Բանակցությունները ԵԱՀԿ-ի շրջանակում շարունակվել են ավելի քան երեք տասնամյակ՝ առանց որևէ արդյունքի։
Ուստի ով, եթե ոչ նախագահ Թրամփն է արժանի Խաղաղության Նոբելյան մրցանակի։
Ադրբեջանի նախագահը ևս հույս է հայտնել, որ մրցանակը ստանալու պարագայում Թրամփը կհրավիրի իրենց ներկա գտնվելու այդ արարողությանը։
Ի պատասխան ՀՀ վարչապետը կատակել է՝
- Ունե՞նք նախագիծ, որը կարող ենք հիմա ստորագրել։





