Կա հավանականություն, որ Վրաստանը կներքաշվի պատերազմի մեջ. ԿՈԲԱԽԻՁԵ
Վրաստանի՝ ռազմական հակամարտության մեջ ներքաշվելու սպառնալիքը դեռևս մեծ է. նշվում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարության մեջ, որը կարդացել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Ինչ վերաբերում է պատերազմի սպառնալիքին, ապա խոր վերլուծություն պետք չէ տեսնելու համար, որ այդ սպառնալիքը չի վերացել։ «Համաշխարհային պատերազմի կուսակցությունն» անում է ամեն ինչ՝ ուկրաինական հարցը սկզբից մինչև վերջ Եվրոպայի վրա բարդելու համար. այդպիսով նրանք փորձելում են երկու նպատակի՝ միաժամանակ ոչնչացնել և՛ Եվրոպան, և՛ Ռուսաստանը։ Այս առումով, Վրաստանում երկրորդ ճակատ բացելու անհրաժեշտությունը նույնքան արդիական է, որքան պատերազմի ժամանակ։ Ավելին՝ գուցե այս հարցը հիմա ավելի հիմնարար է «համաշխարհային պատերազմի կուսակցության» համար»,- լրագրողներին ասել է Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ ԵՄ կառույցներն ու առանձին բյուրոկրատներն օգտագործվում են Վրաստանին ռազմական հակամարտության մեջ ներքաշելու համար։
Վարչապետի ընթերցած հայտարարության համաձայն՝ Վրաստանը ներքաշել պատերազմի մեջ ներքաշել ցանկացողները կարծում են, որ ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի վերացումը կհանգեցնի հասարակական տրամադրությունների փոփոխության, և այդ գործընթացը կավարտվի կառավարության տապալմամբ:
Ի դեպ, օրեր առաջ ABC MEDIA -ն նաև տեղեկացրել էր, որ ԵՄ-ն, հնարավոր է՝ վերացնի Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը։
ԵՄ-ն նախատեսում է վերականգնել վիզային ռեժիմը Վրաստանի հետ, եթե Թբիլիսին չզսպի այն, ինչը կազմակերպությունը որակել են որպես «նահանջ ժողովրդավարական սկզբունքներից»․ գրում է Euronews-ը։
Եվրոպական հանձնաժողովը մինչև օգոստոսի 31-ը նամակ կուղարկի Թբիլիսիի գործադիր մարմնին, որով կկասեցվի 2017 թվականից երկրում գործող վիզայի ազատականացման ռեժիմը։ ««Վրացական երազանքի» կողմից ժողովրդավարության վրա հարձակումն ավելի ու ավելի է սրվում»,- հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը։
Նա նշել է, որ ԵՄ–ն պետք է հավատարիմ լինի իր քաղաքական սկզբունքներին և գործի ըստ իր կարիքների։ «Մինչ այժմ մենք այն դիրքորոշումն ենք ունեցել, որ չենք ուզում վնասել վրաց ժողովրդին։ Եվ առանց վիզայի ռեժիմի վերացումը իսկապես կազդի նրանց վրա, բայց միևնույն ժամանակ սա ԵՄ-ի հեղինակության հարցն է»,- հավելել է Կալլասը։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության կարծիքով, այսպիսով ԵՄ–ն ձգտում է ազդել վրաց հասարակության կարծիքի վրա։ Թբիլիսիի քաղաքապետ և իշխող կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն քննադատել է Վրաստանի համար առանց վիզա ռեժիմի հնարավոր կասեցման սպառնալիքները։ «Այս ամենը վերջին տարիներին արված շանտաժի մի մասն է, հատկապես Ռուսաստանի պատերազմի սկսվելուց հետո։ Վրաստանը չի ենթարկվել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի պահանջներին, չի միացել պատժամիջոցներին, թույլ չի տվել երկրում «երկրորդ ճակատ» բացել»,- նշել է Կալաձեն։
Աղբյուր՝ ABC MEDIA





