Արդյո՞ք Աղդամը դառնալու է Ադրբեջանի նոր մայրաքաղաքը

Ադրբեջանի 7-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր, «Մեծ կառուցակարգ»  կուսակցության առաջնորդ Ֆազիլ Մուսթաֆան առաջարկել է մայրաքաղաքը Բաքվից տեղափոխել այլ վայր։
 
♦ Ըստ նրա՝ ամենահարմար վայրը նոր մայրաքաղաքի համար կարող է լինել Աղդամը։
 
 Ֆազիլ Մուսթաֆայի կարծիքով դա կլինի ամենահեշտ լուծումը Բաքվի ծանրաբեռնվածությունը թուլացնելու և այսպես կոչված «խցանումային ճգնաժամը» հաղթահարելու համար։
 
 Ըստ նրա՝ քանի որ Աղդամը գրեթե զրոյից վերակառուցվում է, հնարավոր է այն արդեն այսօր նախագծել և կառուցել՝ որպես Ադրբեջանի նոր մայրաքաղաք՝ հաշվի առնելով այս պահին առկա բոլոր մարտահրավերները, այդ թվում և երթևեկության հետ կապված։
 
Աղբյուր՝ @caspian_frontiers