Լրագրողն ապացույցներ ունի, որ Էմանուել Մակրոնի կինն իրականում տղամարդ է

Դեռևս այս տարվա հունվար ամսին times.am-ը տեղեկացրել էր, որ ամերիկացի լրագրող Քենդիս Օուենսը խոստացել է հրապարակել ապացույցներ այն մասին, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիտը, տղամարդ է ծնվել:
 
Իր սոցիալական ցանցերում նա պնդում է, թե իբր ապացույցներ է հավաքել, որ Բրիջիթ Մակրոն երբեք գոյություն չի ունեցել։ Լրագրողը խոստացել էր նյութերը հրապարակել հունվարի 30-ին։
 
Լրատվամիջոցը մանրամասնել էր, թե ավելի վաղ Օուենսը հայտնել էր, որ իրեն հետապնդում են Ֆրանսիայի նախագահի ընտանիքի փաստաբանները: Միևնույն ժամանակ, նա նշել էր, որ ԱՄՆ-ն Եվրոպա չէ, և իրենք խոսքի ազատություն ունեն, ուստի ֆրանսիացի փաստաբանները «չեն կարողանալու փակել իր բերանը»:
 
- Նախագահները չեն սպառնում օտարերկրյա լրագրողներին, բացառությամբ այն դեպքում, երբ նրանք սարսափում են այն բանից, թե ինչեր կարող են բացահայտվել,- հայտարարել էր լրագրողը:
 
Այնուհետև X սոցիալական ցանցի իր էջում կինը դիմել Է Մակրոնին՝ նրան ուղարկելով 21 հարցերի ցուցակ «ազնիվ և հավասարակշռված հարցազրույցի» համար՝ նախքան իր հետաքննությունը հրապարակելը: Դրանում նա հարցեր էր տվել Բրիջիթ Մակրոնի անցյալի մասին և խնդրել էր կիսվել իր երիտասարդության լուսանկարներով։ Օուենսը նշել էր, որ Մակրոնը 15 տարեկան էր, երբ հարաբերություններ սկսեց ուսուցչուհու՝ 39-ամյա ամուսնացած Բրիջիտի հետ, բայց նրա դպրոցական կամ ուսանողական կյանքից որևէ ապացույց չկա: Լրագրողը կոչ էր արել իր ծանոթներին կիսվել իր հետ լուսանկարներով։
 
Օուենսը նաև հայտնել էր, որ նոյեմբերին հարցազրույց է անցկացրել ֆրանսիացի լրագրող Նատաշա Ռեյի հետ, ով պնդել է, որ Մակրոնի կինը տղամարդ է ծնվել, ինչի համար դատապարտվել է:
 
2024 թվականի սեպտեմբերին Փարիզի դատարանը երկու կանանց, այդ թվում Ռեյին, որոնք պնդում էին, որ Բրիջիթ Մակրոնը տղամարդ է ծնվել, զրպարտության համար 13,5 հազար եվրոյի չափով տուգանքների էր դատապարտել: Ավելի ուշ Վճռաբեկ դատարանը հաստատել է այդ դատավճիռը։
 
2021 թվականի դեկտեմբերին՝ Ֆրանսիայի նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ, իրեն անկախ լրագրող անվանող Ռեյը YouTube հարթակում տեղադրված հոլովակում հայտարարել էր, որ արդեն մի քանի տարի է՝ զբաղվում է առաջին տիկնոջ հետաքննությամբ։ Նա պնդում էր, որ Մակրոնի դպրոցի ուսուցչուհի Բրիջիտն իրականում ծնվել է որպես տղամարդ, ում անունը Ժան-Միշել է եղել: Տեսանյութը վիրուսային Է դարձել և արագորեն տարածվել լրատվամիջոցներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում:
 
2024 թվականի մարտին Մակրոնն առաջին անգամ հրապարակավ քննադատել էր իր կնոջ սեռի վերաբերյալ հաղորդագրությունները։ Նրա խոսքով՝ ամենավատ բանը, որին ինքը բախվում է նախագահի պաշտոնում, կեղծ տեղեկություններն ու շինծու սյուժեներն են, որոնց մարդիկ հավատում են։ 
-------
 
Իսկ այսօր, կարծես հավելումն թեմայի, ԹԵՐԹ․am-ը տեղեկացրել է, որ ֆրանսիական դատարանը արդարացրել է լրագրողին, որը հայտարարել էր, թե Մակրոնի կինը փոխել է սեռը։
 
Ֆրանսիացի լրագրող Նատաշա Ռեյը, որը հայտարարել է, որ հնարավոր է Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնը ծնվել է որպես տղամարդ, արդարացվել է զրպարտության գործով։ Այս մասին  հայտարարել է նրա փաստաբան Ֆրանսուա Դանգլեանը։
 
- Նատաշա Ռեյի հաղթանակը Բրիջիտի Մակրոնի և Ժան-Միշել Տրոնյոյի դեմ, վերաքննիչ դատարանը արդարացրել է Նատաշա Ռեյին, որը պատրաստվում է ուղիղ հակընդեմ հայց ներկայացնել Բրիջիտի և Ժան-Միշել Տրոնյոյի դեմ՝ դատարանին խարդախորեն սխալ տեղեկատվություն տրամադրելու մեղադրանքով, - գրել է փաստաբանը X սոցիալական ցանցի իր էջում։
 
Փետրվարի 6-ին Ռեյը հայտարարել է դատական հայց ներկայացնելու և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կնոջը փաստաթղթերի կեղծման մեջ մեղադրելու իր ծրագրերի մասին։ Փետրվարի 3-ին լրագրողը քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանում՝ ֆրանսիական իշխանությունների կողմից իրավական հետապնդումների պատճառով։
 
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ  Մակրոնների հետ կապված իրավիճակը որակել է որպես ֆրանսիացի լրագրողների հետապնդման լավ օրինակ՝ նրանց հետաքրքրող թեմայի վերաբերյալ հարցեր տալու համար։