«Թրամփն ինձ խնդրեց դադարեցնել Մակրոնի կնոջ մասին հետաքննությունը». ամերիկացի լրագրող

Ամերիկացի լրագրող Քենդիս Օուենսը հայտարարել է, թե երկրի նախագահ Դոնալդ Թրամփն իրեն խնդրել է դադարեցնել Մակրոնի կնոջ նկատմամբ հետաքննությունը: Ամերիկացի լրագրողը մանրամասներ է ներկայացրել Թրամփի հետ իր զրույցի մասին:
 
Ավելի վաղ Օուենսը պնդում էր, որ Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիթ Մակրոնը, անցյալում տղամարդ է եղել։ Լրագրողի խոսքով՝ Թրամփն անձամբ իրեն խնդրել է չզարգացնել այս թեման՝ Փարիզի հետ հարաբերությունները չբարդացնելու համար։
 
Լրագրողն իր Յութուբյան ալիքում նշել է, որ Մակրոնը Սպիտակ տուն կատարած այցի ժամանակ Թրամփին խնդրել է ազդել լրագրողի վրա: Կարճ ժամանակ անց ամերիկացի առաջնորդը զանգահարել է Օուենսին։
 
- Ես մոտիկից տեսա Բրիջիտին, մենք ընթրեցինք Էյֆելյան աշտարակի մոտ. նա կնոջ տեսք ունի,- ասել է Թրամփը՝ փորձելով համոզել դադարեցնել հետաքննությունը, սակայն Օուենսը պնդել է իր տարբերակի վրա՝ ասելով, որ տիկին Մակրոնը խորհրդակցել է սեռի փոփոխության մասնագետի հետ:
 
Ի պատասխան՝ Թրամփն առաջարկել է գործարք. եթե հրաժարվի այդ ամենից, ինքը կկազմակերպի վճարովի հարցազրույց նրա համար։
 
- Ինչպես երևում է՝ իմ հեղինակությունը բարձր է, քանի որ նախագահն ինքն է ինձանից բարեհաճություն խնդրում,- մեկնաբանել է լրագրողը։
 
Դեռևս հայտնի չէ՝ համաձայնության հասե՞լ են, թե՞ ոչ, սակայն պատմությունը կրկին ուշադրություն կենտրոնում է։
 
Աղբյուր՝ ABC MEDIA