Ալիևը կատաղել է

ԲՈՅԿՈՏ, ԲՈՅԿՈՏ ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ

Ադրբեջանում չեղարկվել են ռուսական ուղղվածությամբ բոլոր մշակութային միջոցառումները:
 
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով մշակույթի նախարարությանը:
 
Նշվում է, որ հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի մարզում իբր էթնիկ պատկանելության հիմքով իրավապահ մարմինների կողմից ադրբեջանցիների նկատմամբ կանխամտածված և արտադատական սպանություններն ու բռնությունները, ինչպես նաև այն փաստը, որ նման դեպքերը վերջին շրջանում դարձել են համակարգված. չեղյալ են հայտարարվել մշակութային միջոցառումները, որոնք նախատեսվում է անցկացնել Ադրբեջանում Ռուսաստանի պետական և մասնավոր ձեռնարկությունների կողմից, այդ թվում՝ համերգներ, փառատոններ, ներկայացումներ, ցուցահանդեսներ և այլն:
 
Այս մասին գրել է Արմենպրեսը, իսկ ABC MEDIA -ից էլ տեղեկանում ենք, որ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունը բոյկոտում է Ադրբեջանի և ՌԴ-ի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 23-րդ նիստը։
 
Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի առաջին տեղակալ Ալի Ահմեդովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 23-րդ նիստին․ գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում տալով Միլլի Մեջլիսի մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությանը։
 
Նշվում է, որ այցի չեղարկման պատճառը Եկատերինբուրգում Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից ադրբեջանցիների նկատմամբ առանց դատավարության կամ հետաքննության իրականացված «ցուցադրական, նպատակային սպանություններն ու բռնության ակտերն են՝ ազգային հողի վրա», ինչպես նաև վերջին շրջանում նման դեպքերի համակարգված բնույթը։