«ՀԱԹՀ-ն ընդգրկելու է 400.000 քառակուսի կիլոմետր տարածք»
Հարավային Ադրբեջանի ազգային զարթոնք շարժման (Güney Azərbaycan Milli Oyanış Hərəkatı / GAMOH) առաջնորդ Մահմուդալի Չեհրեգանին հանդես է եկել նոր տեսաուղերձով, որին անդրադարձել է Caspian Fronfiers-ը՝ ներկայացնելով մի քանի թեզեր։
Ի դեպ, սա վտարանդիության մեջ գտնվող և, որպես պանթյուրքիզմի գաղափարախոս, բավականին հայտնի Չեհրեգանիի երկրորդ տեսաուղերձն է, իսկ առաջինը հրապարակվել էր հունիսի 14-ին, որի ամբողջական թարգմանությունը տեղ է գտել Caspian Fronfiers-ում։
✔️ Ատրպատականի «40 միլիոն թյուրքերը» պետք է ուշիուշով և շատ զգոն հետևեն տեղի ունեցող զարգացումներին և պատրաստ լինեն՝ ծավալելու շարժում։
✔️ Պետք է զինվեն հնարավոր բոլոր միջոցներով, և եթե պետք է գրավել զինանոցներ, ապա պիտի պատրաստ լինեն նաև դրան՝ թույլ չտալու համար, որ կոտորեն իրենց կանանց ու երեխաներին, մայրերին ու հայրերին։
✔️ Տեղի ունեցող զարգացումները ցույց են տալիս, որ Ատրպատականի «թյուրքերը» լրջագույն խնդիրներ են ունենալու քրդերի հետ, որոնք «աչք են տնկել թյուրքական հողերի վրա, ընդհուպ մինչև Թավրիզ»։
✔️Եթե Իրանում գործող կարգերի փլուզումը հանգեցնի Փահլավիների շահական դինաստիայի վերադարձին, դա կնշանակի «Ատրպատականի թյուրքերի վերջը»։
✔️Նաև Փահլավիների հնարավոր վերադարձի պատճառով է, որ Ատրպատականի թրքությունը պետք է ուշադիր հետևի իրադարձություններին և անհրաժեշտ պահին կարողանա հռչակել սեփական պետությունը։
✔️Ատրպատականում պիտի հռչակվի մի պետություն, որը կոչվելու է Հարավային Ադրբեջանի թյուրքական հանրապետություն (ՀԱԹՀ)։
✔️ՀԱԹՀ-ն ընդգրկելու է 400.000 քառակուսի կիլոմետր տարածք, և դրա մայրաքաղաքը լինելու է Թավրիզը։
✔️ ՀԱԹՀ-ն լինելու է խորհրդարանական հանրապետություն և կառավարվելու է ամբողջությամբ ժողովրդավարական մոտեցումներով:





