Թուրքիան կարող է հայտնվել առանց ՆԱՏՕ-ի պորտալարի
ՆԱՏՕ-ի վերջը եկել է, գրել է Politico-ն՝ հղում կատարելով iarex.ru-ին և վկայակոչելով անկոչ եվրոպացի դիվանագետին՝ դա բացատրելով այն բանով, որ «Պուտինը և նրա ամերիկացի գործընկերը երկուսն էլ ցանկանում են ոչնչացնել Եվրոպան»: Այս առնչությամբ թուրքական Hürriyet պարբերականը գրում է․ «դա սկսում է հուզել Թուրքիային՝ ՆԱՏՕ-ի նշանակությամբ երկրորդ անդամին, որը ենթադրում է առաջին փուլում Այլանսում առայժմ միայն պառակտում»:
Արդյունքում եզրակացվում է՝ «թուրքական հարաբերությունները Սպիտակ տան նոր վարչակազմի օրոք հայտնվում են մեծ անորոշության գոտում»:
Իրավիճակը մեկնաբանում է հայտնի արևելագետ Ստանիսլավ Տարասովը:
- Թուրքիան դարձավ ՆԱՏՕ-ի 13-րդ երկիրը՝ անդամակցելով Այլանսին Հունաստանի հետ 1952 թ-ին՝ Այլանսի առաջին ընդլայնման շրջանակներում: Ընդ որում՝ Անկարան, հարմարվելով այդ Այլանսում աշխատանքային պայմաններին, միշտ սուր է զգացել այնտեղ փչող տարբեր քամիները, բազմիցս փորձել է օգտագործել նրա ռեսուրսները Մերձավոր Արևելքում իր աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար։ Եվ երբ նրա մոտ ոչինչ չէր ստացվում՝ բազմիցս տեղեկատվական «փուչիկներ» էր նետում Այլանսից դուրս գալու մասին, ինչը Բրյուսելում ընկալվում էր որպես շանտաժ: Ընդ որում՝վերջերս նույնիսկ ոչ պաշտոնական նման հարցի առաջադրման փաստը կատալիզատոր էր քրդական խնդրի նկատմամբ ԱՄՆ-ի հարաբերությունների փոփոխության համար, - նշել է Տարասովը:
Հետո Անկարայի վրա սկսեցին հարձակվել դրսից։ 2022 թ-ի մայիսին ամերիկացի պատմաբան և մերձավորարեւելյան ձեւ վերլուծական կենտրոնի նախագահ Դանիել Փայփսն առաջարկել էր Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ-ից՝ մի շարք հարցերում երկրի վարած քաղաքակնութայն պատճառով:
- 1952-2002 թթ. Թուրքիան ՆԱՏՕ-ի շատ լավ դաշնակից էր, սակայն վերջին 20 տարիներին դարձել է ծայրահեղ վատ,- գրել է Փայփսը,- Նույնիսկ դաշնակից չէ:
- Անկարան վարում է այնպիսի քաղաքականություն, որը թշնամական է ՆԱՏՕ-ի անդամների նկատմամբ, ինչպիսին Հունաստանն է, նա ներխուժել է Սիրիա, Եվրոպային սպառնում է սիրիացի միգրանտներով, Ռուսաստանից գնում է Ս-400 համալիրներ՝ դառնալով նրա «գաղտնի զենքը բլոկում»: Այդ կապակցությամբ Թուրքիան նույնիսկ հանդես էր գալիս թյուրքական եւ իսլամական երկրների համար այլընտրանքային ռազմական դաշինք ստեղծելու առաջարկներով,- շարունակել է Տարասովը:- Բայց դա վերաբերում էր «տեղեկատվական խաղերի» կատեգորիային։
- Հիմա ամեն ինչ մի փոքր այլ է, երբ Թրամփի քաղաքականությունը տարածաշրջանում, հատկապես Գազայի և Սիրիայի հարցում, սկսեց լուրջ տարաձայնություններ առաջացնել Անկարայի և Վաշինգտոնի միջև: Ավելին, Անկարայում լիակատար շփոթության մեջ են գտնվում Մերձավոր Արևելքում Թրամփի քաղաքական գծի նկատմամբ, որը, թուրք փորձագետների կարծիքով, տարածաշրջանի քաղաքական համակարգը մտցնում է հզոր տուրբուլենտության գոտի,- կարծում է Տարասովը:
Ուստի Անկարան, ենթադրում է Cumhuriyet թերթը, պետք է պատրաստ լինի տարբեր սցենարների:
- Առաջինը՝ Եվրոպայում ՆԱՏՕ-ի փոխարեն ձևավորվում է Ֆրանսիա - Գերմանիա ռազմաքաղաքական դաշինքը՝ մի շարք այլ եվրոպական երկրների միացմամբ, բայց առանց Թուրքիայի:
Երկրորդ՝ կարող է հայտնվել Հունաստան-Էգեյան ծով-Կրետե-Հարավային Կիպրոս-Իսրայել առանցքի նոր սահման։
Երրորդ սցենարը. Կովկասում և Միջին Ասիայում ուժեղանում է Ռուսաստանի ազդեցությունը և թուլանում է Թուրքիայի ներկայությունը:
Միաժամանակ ամրապնդվում է ռուս-իրանական համագործակցությունը և դրա անցումը ռազմավարական գործընկերությանը:
Վերջապես, չորրորդ սցենարը. Անկարան պետք է պատրաստ լինի այն բանին, որ Արևմուտքը «ստիպի իրեն ցանկալի քաղաքականություն վարել՝ սպառնալով փլուզվել: Այնպես որ, ՆԱՏՕ-ն առանց Թուրքիայի այլևս ՆԱՏՕ չէ, բայց Թուրքիան առանց ՆԱՏՕ-ի դառնում է «ուղղակի Անատոլիա»:
Իսկ առայժմ պետք է սպասել, թե երբ, ինչպես և ով կկտրի ՆԱՏՕ-ի պորտալարը, - ամփոփում է Տարասովը:





