Աբորիգենների համար դա սահմանադրական կարգի տապալում չէ

ՍՈՑՑԱՆՑԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ. Արթուր Համբարձումյան

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ չի դնելու պրեզիդենտի իր լիազորությունները, քանի որ Վրաստանի պառլամենտը լեգիտիմ չէ: Մարդը ընտրվել է խիստ որոշակի ժամկետով, բայց դա կապ չունի.  արևմտյան իր կուրատորներն այդպես են ցանկանում:
 
Աբորիգենների համար սա դեմոկրատական արժեքների խախտում չէ, սահմանադրական կարգի տապալում չէ: 
 
Նույն վիճակը նաև Ուկրաինայում է. լրացել է Զելենսկու պաշտոնավարման ժամկետը, բայց դեմոկրատիայի արտահանմամբ զբաղվով ամերիկյան ու եվրոպական որոշ երկրների հատուկ ծառայությունները դեռ դեմ են Ուկրաինայում անցկացնել նախագահական ընտրություններ: 
 
- Զենքը մեզանից, մեռնելը՝ ձեզանից: Նախագահական ընտրությունների մասին մի մտածեք, դուք ամենալեգիտիմ նախագահն եք: Մտածեք, թե ինչպե՞ս եք տասնութ  տարեկաններին ևս ուղարկելու ֆրոնտ: Ազատություն, հայրենիք, դեմոկրատիա, ապագաղութացում, բան...
 
Արևմուտքը պոստսովետական երկրներում ազգայնական գաղափարախոսությունների  քողի տակ սկսեց բուծել բազմաթիվ կուսակցություններ, ռազմական կազմակերպութոյուններ, որոնց վերջնական նպատակը՝ տվյալ պետությունները որպես Ռուսաստանի դեմ կռվի պլատֆորմ պատրաստելն էր: Այս ամենը պիտի չշրջանցեր նաև Հայաստանը, որը 2008 թվականից, ՀՀ երրորդ նախագահ Սերժիկ Սարգսյանի թեթև ձեռքով պիտի վերածվեր գործակալական պոլիգոնի: 
 
Ցույց տվեք մի ազգայնական կազմակերպություն, որը դատապարտել է  Սերժիկի սարքած 2018-ի հեղափոխությունը: 
 
Բայց այս գրառումը հավաքական Արևմուտքի մասին է, և ոչ թե մի քանի կիլո դոլարի դիմաց սեփական երկիրը վաճառած հայերի, վրացիների, ուկրաինացիների: 
Ժամանակակից աշխարհի հիմնական չարիքը արևմուտքն է: Ոչ մի քաղաքակրթություն չի վերացրել այդքան մարդ, ինչքան եվրոպացիք ու ամերիկացիք: 
 
Բաժանումը մարդկանց և չմարդկանց՝ եվրոպացիներին միշտ է հատուկ եղել:  
 
Հատուկ ուզում եմ նշել, որ նացիստական տեսությունն առաջացել է 19-րդ դարում Ֆրանսիայում, որտեղ  ապրում ու ստեղծագործում էր գիտական ռասիզմի հիմնադիր Ժոզեֆ Գոբինոն: 
 
Ընդամենը հարյուրից մի փոքր տարի առաջ եվրոպական խոշոր քաղաքաների՝ Բեռլինի, Լոնդոնի, Անտվերպենի, Վարշավայի գազանանոցներում «ցուցադրում էին» նեգրերի: Միայն 1902 թվականին լոնդոնյան զոոպարկ՝ նեգրերին դիտելու համար եկել էր մոտավորապես մեկ միլիոն մարդ :  
 
Սա է Եվրոպան: Այն չի փոխվել: 
 
Եթե մի քանի տասնամյակ առաջ մոդա էր անթիսեմիտ լինելը, հիմա մոդա է, լավ տոն է ռուսաֆոբ լինելը:  Միլանի համալսարանում արգելում են «Դոստոևսկուն», իսկ Լա Սկալայում թույլ չեն տալիս  աշխարհահռչակ դիրիժորին բեմ դուրս գալ միայն այն պատճառով, որովհետև վերջինս հրաժարվել էր քննադատել Պուտինի գործունեությունը: