Նախագահական տարօրինակություննե՞ր, թե՞․․․

Միջազգային լրահոսի ուշադրության կենտրոնում է Արգենտինայի նախագահը։ SputnikԱրմենիա-ն մեջբերել է ևս մի քանի լուր Խավիեր Միլեյի նախագահության առաջին ժամերից՝ վկայակոչելով արգենտինական ԶԼՄ-ների հաղորդումները․

≈ Նա խնդրել է նախագահական գավազանի վրա պատկերել իր 5 կլոն շներին։
≈ Կառավարության անդամները առաջին անգամ երդվել են գաղտնի, առանց մամուլի և հեռարձակման։
≈ Երկրի արդարադատության նորանշանակ նախարարը մեկ ամիս բանտում է անցկացրել ապացույցները թաքցնելու համար, անվտանգության նախարարությունը գլխավորել է քաղաքական գործիչը, որը չի կարողացել անցնել ընտրությունների երկրորդ փուլ, իսկ արտաքին գործերի նոր նախարար Է դարձել տնտեսագետը, որը դիվանագիտական փորձ չունի։
≈ Մարդկային կապիտալի (կրթություն, մշակույթ, Սոցիալական քաղաքականություն) նախարարությունը կղեկավարի լրագրող, որը չունի կառավարչական որևէ փորձ։
≈ Իր քարտուղարության ղեկավար Միլեյը նշանակել է հարազատ քրոջը։