Brexit-ը՝ վերադարձ դեպի վերահսկողություն սեփական դրամի, սահմանների ու օրենքների նկատմամբ
![](/files/uploads/2018/12/250-1b80d8c8533c70a7b227d0cfdba43976.jpg)
Խորհրդարանում Մեծ Բրիտանիայի վարչապետը քննադատությունների կրակի տակ է հայտնվել: Այս քվեարկությամբ Մեյի դիրքերը շատ են թուլացել, իսկ նրա հակառակորդները գտնում են, որ նման արդյունքները խոսում են նրա մոտալուտ պաշտոնաթողության մասին:
- Ես կարծում եմ, որ Թերթեզա Մեյը պետք է պաշտոնաթող լինի: Եվ ընդհանրապես, ամբողջ կառավարությունը պետք է հրաժարական տա, որովհետև նա այդ Brexit-ի առնչությամբ այնպիսի՜ խառնաշփոթ է ստեղծել և գործնականում դադարել է կարգին աշխատել,- ասել է Շոտլանդիայի ղեկավար Նիկոլա Ստերջենը:
Իսկ Թերեզա Մեյն ինքը իրավիճակն այլ կերպ է մեկնաբանում.
- Ծանր օր էր, բայց ես ուրախ էի այսօրվա քվեարկության ժամանակ ստանալ իմ գործընկերների հավանությունը: Դրա համար ես նրանց շատ երախտապարտ եմ: Իմ մեծաթիվ գործընկերներ իմ դեմ են քվեարկել, և ես հաշվի կառնեմ այն ամենը, ինչ նրանք ասացին: Այժմ մենք պետք է Brexit-ը անցկացնենք և մեր երկրի համար լավագույն ապագան կառուցենք: Brexit-ը, որի համար բրիտանացիները քվեարկել են, կվերադարձնի մեր դրամների, սահմանների ու օրենքների նկատմամբ վերահսկողությունը:
Քվեարկությունից հետո Մեյը հայտարարել է, թե լսել է Հյուսիսային Իռլանդիայի վիճելի պահերի մասին խորհրդարանի կարծիքը և փորձելու է ԵՄ-ից դրա համար երաշխիքներ ստանալ: