Իրանն իր նավթատար տանկերները պատրաստ է պաշտպանել զինուժի միջոցով
- Իրանի զինված ուժերը պատրաստ են, ինչպես և առաջ, շարունակել աջակցություն ցույց տալ մեր առևտրային նավատորմին և նավթային տանկերներին, եթե դրանց վտանգ սպառնա, որպեսզի մենք կարողանանք ծովային ուղիներն օգտագործել մեր շահերի ապահովման համար,- ասել է Մուսավին:
ԱՄՆ-ի այս անգամվա պատժամիջոցները ամբողջ ծավալով ներառել են իրանական տրանսպորտային միջոցները ևս: Ծովային բեռնափոխադրումների պատժամիջոցների ցանկում նշվում են նաև Իրանի ազգային ծովային փոխադրող ընկերությունը, «Իրանի Իսլամական Հանրապետության նավափոխադրումները» (IRISL), «Իրանի ազգային տանկերային ընկերություն» նավթային տրանսպորտային հսկան (NITC): Ցանկի մեջ կան նաև IRISL-ի 65 դուստր ձեռնարկություններ և դրանց հետ առնչվեղ դեմքեր:
Պատժամիջոցներն ուժի մեջ մտնելուց հետո ԱՄՆ պետքարտուղարության Իրանի գծով հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկը նախազգուշացում է արել այն երկրներին, որոնք Իրանի տանկերները և նավերն իրենց տարածքային ջերեր կթողնեն՝ հայտարարելով, թե դա նրանց համար անվտանգ չի անցնի:
Ըստ էության՝ ԱՄՆ-ի պատժամիջոցները Իրանին հարկադրում են պաշտպանվել զինուժի միջոցով: Սա կարո՞ղ է արդյոք երկու երկրների միջև զինված հակամարտության սկիզբ դառնալ: Այդպիսի վտանգ կարծես թե կա: Իսկ գուցե Միացյալ Նահանգների նպատակն էլ հենց դա է՝ որ պատերազմ սկսող դիտվի Իրանը: