Կոնգրեսի ընտրություններին ընդառաջ Թրամփի վարկանիշն ընկնում է
![](/files/uploads/2018/10/906-26194ceb5bfbf6db4798eee995d5428b.jpg)
Հարցումը 1500 չափահաս ամերիկացիների շրջանում անցկացվել է հոկտեմբերի 22-28-ին, իսկ սխալվելու հավանականությունը 3% է:
ԱՄՆ-ի քաղաքական հեռանկարի համար հսկայական նշանակություն ունեն միջանկյալ կոնգրեսական ընտրությունները, որոնք նշանակված են նոյեմբերի 6-ին: Դրանց արդյունքները կազդեն ոչ միայն օրենսդրական որոշումների ընդունման վրա: Եթե այս ընտրություններից հետո Կոնգրեսում մեծամասնություն դառնա Դեմոկրատական կուսակցությունը, հնարավոր կլինի Թրամփի նկատմամբ պաշտոնաթողության գործընթաց սկսել:
Երկու տարի առաջ իշխանության գալով աշխարհի հզորագույն երկրում՝ հանրապետական Դոնալդ Թրամփն իր վարչակազմը աստիճանաբար համալրեց ռազմատենչ պաշտոնյաներով, սկսեց դուրս գալ միջազգային կարևորագույն համաձայնագրերից, իսկ ամերիկյան զինվորականների համարյա կեսը հնարավոր է համարում, որ աշխարհում մեծ պատերազմ սկսվի արդեն եկող տարի:
Եթե ամերիկյան հասարակության 54%-ը (± 3%) հավանություն չի տալիս Թրամփի գործունեությանը, ամենայն հավանականությամբ՝ ձայն չի տա նաև նրա կուսակցությանը: Այդ դեպքում գուցե աշխարհն իրոք փրկվի՞ «մեծ պատերազմից»: Թեև ընտրությունները մի գործընթաց են, որի ելքը նախօրոք կանխատեսել չի լինում, թեև որոշ երկրներում էլ այն կանխորոշվում է՝ իշխանություններին հարմար թվեր «նկարելով»: