ԱՄՆ ընտրություններին հիմա էլ Չինաստա՞նն է միջամտում

Չմոռանանք, որ նորանոր բարձր մաքսատուրքեր սահմանելը և պատժամիջոցների խստացումը Չինաստանի հետ Միացյալ Նահանգների մերօրյա հարաբերությունների ամենաբնորոշ գիծն են:
Չինաստանի արտգործնախարար Վան Ին, սակայն հերքել է Թրամփի այդ մեղադրանքը՝ ընդգծեով, որ Չինաստանն այլ երկրների գործերին երբեք չի միջամտել:
- Ես ցանկանում եմ ընդգծել, որ Չինաստանը միշտ հետևել է այլ պետությունների գործերին չմիջամտելու սկզբունքին, դա մեր ավանդական քաղաքականությունն է: Մենք չենք միջամտել և չենք միջամտում որևէ երկրի ներքին գործերին: Մենք հրաժարվում ենք ընդունել Չինաստանի հասցեին նման չհիմնավորված մեղադրանքները,- շեշտել է ՉԺՀ ԱԳ նախարարը:
Միացյալ Նահանգները հիմա էլ Չինաստանին է մեղադրում իր ընտրություններին միջամտելու համար… Այնպիսի տապավորություն է, թե ԱՄՆ-ը մի անպաշտպան երկիր է, որտեղ ով ինչ ցանկանա, կանի:
Եթե Միացյալ Նահանգներում ընտրությունների մեխանիզմն այնքան անխոցելի է, որքան իրենք են ներկայացնում ու ուրիշներին էլ նույնն առաջարկում, ուրեմն ինչպե՞ս է հնարավոր, որ ուրիշ պետություններ կարողանան դրանց վրա էական ազդեցություն ունենալ: Մնում է եզրակացնել, որ կամ ԱՄՆ-ում ընտրական համակարգն է թերի, կամ որ նրա այսօրվա իշխանություններին ընդամենը պատրվակ է հարկավոր, որպեսզի հակառակորդների հետ հաշիվ մաքրելու հիմքեր ստեղծեն: Երկու դեպքում էլ տուժողը ԱՄՆ վարկն է լինում: