Ռուսական Ս-300-ները Սիրիա ուղարկելու որոշումը Իսրայելի դժգոհությունն է շարժել
Ոչ ռուսասկան լրատվամիջոցները հաղորդում են, որ սեպտեմբերի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախ հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախահգահ Բաշար Ասադի հետ, այնուհետև նրան զանգահարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն: Երկուսի առիթն էլ Սիրիային Ս-300 զենիթահրթիռային համալիրներ տրամադրելու որոշումն է:

- Ռուսաստանը մտադիր է ուժեղացնել Սիրիայի հակաօդային պշտպանության համակարգը,- Պուտինի խոսքերն է մեջբերել գործակալությունը:
Իսրայելի վարչապետին, բնական է, Պուտինի այդ որոշումը դուր չի եկել, և նա հեռախոսով կապվել է ՌԴ նախագահի հետ, որպեսզի հայտարարի, թե տարածաշրջանի համար վտանգի աղբյուր է Ս-300-ների նախապատրաստվող առաքումը: Այս մասին հաղորդել է Իսրայելի կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը:
- Վարչապետը հայտարարել է, որ առաջադեմ զինատեսակները անպատասխանատու ձեռքեր հանձնելը կմեծացնի վտանգները տարածաշրջանում,- ասված է հաղորդագրության մեջ:
Նաթանյահուն նաև հասկացրել է, որ Իսրայելը «շարունակելու է պաշտպանել իր անվտանգությունն ու շահերը»՝ հավանաբար նկատի ունենալով Սիրիայի տարածքում ռազմական գոծողությունները:
Իսկ ռուսական լրատվամիջոցներում չեն դադարում հրապարակումները ռուսական ԻԼ-20 ինքնաթիռի հետ կապված միջադեպի վերաբերյալ, և այդ հրապարակումներում հիմնականում շեշտը դրվում է նրա վրա, որ իսրայելական կողմը ռուս 15 զինծառայողներով ինքնաթիռը մտածված է կործանել: Ս-300-ները Սիրիա առաքելու մասին խոսակցություններն էլ կարծես թե սկսվեցին հենց այդ միջադեպից հետո: Գուցեև ռուսական ռազմական ինքնաթիռ կործանումը ՌԴ-ին հարկադրեց պաշտպանել Սիրիայի երկինքը: Որովհետև ասում են, թե 7 նման համակարգերը բավական են, որպեսզի Սիրիայի ամբողջ երկինքը փակվի թշնամական գրոհների համար: