Ուկրաինայի Ռադան երեկ աշխատել է 100-ավոր ոստիկանների պաշտպանությամբ

Սեպտեմբերի 20-ին բուռն է եղել Ուրաինայի Գերագույն ռադայի մերձակայքի մթնոլորտը: Կիևում ՝ խորհրդարանի պատերի տակ, ընդհարումներ են եղել Ուկարինայի մի շարք ծայրահեղական կազմակերպությունների ներկայացուցիչ ցուցարարների և իրավապաշտպանների միջև: Բողոքավորները հավաքվել են Ռադայի շենքի մոտ, որպեսզի պատգամավորներին մի քանի պահանջ ներկայացնեն:
 
Նրանք պահանջում են օրենք ընդունել Ուկրաինայի քաղքացիություն ստանալու ընթացակարգը պարզեցնելու մասին նրանց համար, ովքեր մասնակցում են Դոնբասի ռազմական գործողություններին, օրենսդրորեն ամրապնդել նման մարդկանց արտասահմանյան պետություններին (մասնավորապես ՌԴ-ին) արտահանձնելու առկախումը (մորատորիում), ինչպես նաև միգրացիոն համաներումը:  
 
Օրվա ընթացքում Ուկրաինայի խորհրդարանի շենքը պահպանել են 100-ավոր ոստիկաններ: Մի պահ անգամ նրանց վրա են թռել ճայթռուկներ, բողոքողները  սկսել են մագլցել պարիսպը և փորձել են գրոհել Ռադան: Ինչպես հաղորդել է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը՝ ոստիկաններից մեկը տուժել է: 
Ուկրաինական խորհրդարանի ներսում աշխատանքներն ըստ էության չեն ընդհատվել: ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ նույն օրը Ռադան գործնականում լիովին նորացրել է Կենտրենական ընտրական հանձնաժողովի կազմը՝ միաժամանակ անդամների թիվը 15-ից հասցնելով 17-ի: